Քանի որ անձրևային, տաքսիային եղանակ է, էն օրվա տաքսիստից պատմեմ:

Անձրև, տաքսի, Երևանի կենտրոն: Ինչ-որ տեղ մորմոններ ընկան աչքներովս:

- Ինչ-որ շատացել են սրանք: Երեկ էլ մի խումբ տեսա:

- Մի օր սրանցից մոտիկացան, թե արի մեր հավատքին: Սրանք էին, եհովա էին, չեմ էլ հիշում:- բարկացավ տաքսիստը: - Ասի, դու հասկանու՞մ ես, ես աբարանցի եմ, ա՛յ ֆառմազոն: Աբարանցի՛: Ես ամեն տարի գնում եմ իմ հոր ու պապու գերեզմանին մոմ եմ վառում: Դուք մոմ ընդունու՞մ եք: Չէ՛: Կամ ես գնամ պապուս գերեզման, պապուս ի՞նչ ասեմ: Ասեմ՝ պա՛պ ջան, կներես, ֆառմազոն եմ դառե՞լ: Ի՛:
Մի քիչ հետո շարունակեց.
- Կաթողիկոսին ինչ ասես ասում են, էս ա, էն ա, հա, ես էլ եմ ասում: Բայց, աղջի՛կ ջան, որ կաթողիկոսը հիմա դեմս դուրս գա, ես կփշաքաղվեմ, ձեռը կհամբուրեմ: Որ՛տև իմ կաթողիկոսն ա: Իմ եկեղեցունն ա: Սրանք ո՞վ են, ի: Սրանք պադվալներում են աղոթում: Ի՞նչ պադվալ: Էն օրը մեկը նստեց, թե քշի Բանգլադեշի եկեղեցի: Տարա, կանգնացրի եկեղեցու կողքին, ասում ա՝ էսի չէ, բասեինի կողքինը: Ասի՝ տո իջի՛, գնա, փողդ էլ քեզ պահի: Ախոռին եկեղեցի են ասում, խաչն էլ գողացել, դրել են վրեն, ի՛...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել