Շուշան Պետրոսյանը ասում է, որ ինքը մշակույթի մարդ է, և մարդ է առհասարակ: Անխոս, բայց լրագրողն էլ է մարդ... Իսկ բացի մարդ լինելուց, տիկին Պետրոսյան, Դուք նաև հանրային, արդեն նաև քաղաքական գործիչ եք և պետք է հասկանաք, որ ձեր քայլերը և հայտարարությունները կարող են առաջացնել լրագրողական գրչի կամ ֆոտոխցիկի հետաքրքրությունը: Դա Ձեր ընտրությունն է, կարծում եմ, գիտակցված: Տվայլ դեպքում իմ գործընկեր Ռուզաննա Ստեփանյանը, ով իմ ճանաչած եզակի կիրթ և կոմպետենտ լրագրողներից է, մոտեցել է և խնդրել մեկնաբանություն: Իսկ Ձեր պատասխանում մշակույթ չկար, այնտեղ շուկա էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել