Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ԵՄ հանձնակատար Ֆյուլեն ԵԽ լիագումար նիստի ընթացքում ուշագրավ հայտարարություն արեց, որը բավական հետաքրքիր ուրվապատկեր է ստեղծում ներկա արտաքին քաղաքական կույնունկտուրայում՝ ՄՄ-Ասոցացման համաձայնագիր մրցակցային տարածությունում, որի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հատկապես, նաև Ուկրաինական դեպքերի դիտանկյունից: Ֆյուլեն այդ ելույթում նշել էր: «Ռուսաստանը Եվրոպական Միության չափորոշիչների և նորմերի տարածումը դիտարկում է որպես հնարավոր խնդրահարույց հարց, որովհետև դրանք ներկայում միշտ չէ, որ նույնական են Մաքսային միության չափորոշիչներին և նորմերին: Այնուամենայնիվ, մենք հիմա արդեն ակտիվորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ` բազմաթիվ նորմերի և չափորոշիչների ներդաշնակեցման ուղղությամբ: Եվրոպական միության նորմերը, իհարկե, լիովին համատեղելի և նույնական են ԱՀԿ-ի կանոններին»: Ըստ էության՝ ենթատեքստը հետևյալն է. քանի որ ԵՄ չափորոշիչները նույնական են ԱՀԿ-ի չափորոշիչների հետ, իսկ, միևնույն ժամանակ, ԵՄ-ի և ՄՄ-ի չափորոշիչների ու նորմերի միջև կան հակասություններ, հետևաբար՝ անուղղակիորեն ստացվում է, որ ՄՄ-ի և ԱՀԿ-ի նորմերի միջև էլ է առկա հակասություն, ուստի ՄՄ-ի գործունեության լեգիտիմությունն ինչ-որ առումով դրվում է կասկածի տակ: Նման ենթատեքստով համագործակցության մասին հավաստիացումներն էլ նշանակում են, որ եթե Ռուսաստանը շարունակի ճնշումների ձևով ԵՄ գործընկերներին մտցնել ՄՄ, ապա հնարավոր է, որ Արևմուտքում սկսեն մտածել ԱՀԿ-ի միջոցով Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել՝ ընդհուպ մինչև ՄՄ-ին կամ Ռուսաստանին,այսպես ասած, ԱՀԿ-ի շրջանակներից դուրս թողնելու հեռանկարով. Հիմա, փաստորեն, Մոսկվան վարում է սեփական խաղը, որը ՄՄ-ի և Եվրասիական միության ընդլայնումն է Արևելյան գործընկերության երկրների հաշվին, իսկ Ուկրաինական ճգնաժամն էլ ավելի է սրել այդ մրցակցությունը՝ քաշելով թվշյա վարագույրը բևեռների միջև: Հնարավոր է, որ հիմա Արևմուտքը սկսի օգտագործել ԱՀԿ-ի ողջ պոտենցիալը և զարգացնի նման սցենար. Ժամանակը ցույց կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել