Այս լուսանկարներն ու դրանց հետ կապված պատմությունները հեշտ չէ բացատրել ու նույնիսկ երբեմն ամբողջությամբ անհնար: Համոզվեք ինքներդ:

 13  Ժամանակի մեջ ճանապարհորդողը

Մարդիկ հավատացած են, որ այս լուսանկարում, որն արվել է 1941թ.-ին՝ Կանադայի Գոլդ Բրիջ բնակավայրում՝ Հարավային Ֆորքի կամրջի վերաբացման օրը, պատկերված է ժամանակակից հագուստով ու ոճով տղամարդ, ում ձեռքին կարելի է տեսնել այն ժամանակների համար ոչ տիպիկ զարգացած տեխնոլոգիաներով ֆոտոխցիկ: Ձախ մասում` շրջանի մեջ, ցույց է տրված այդ ժամանակներին հատուկ ֆոտոխցիկ:

 12  Ընկնող մարմինը

Կուպերների ընտանիքը, Տեխասի իրենց նոր տուն տեղափոխվելով, որոշում են ընտանեկան լուսանկար անել` միասին նստելով սեղանի շուրջ, սակայն լուսանկարի մեջ երևակելուց հետո տանիքից ընկնող ինչ-որ մարմին է երևում: Լուսանկարը երևակողը նշել է, որ չգիտի՝ դա իրակա՞ն է, թե՝ ոչ, այնուամենայնիվ, նա անկեղծացել է, որ դա բավականին վախեցրել է իրեն: 

 11  Ավելորդ ձեռքը

Չորս երեխա լուսանկարվում են միասին, սակայն լուսանկարում սև շապիկով տղայի գլխի մոտ առեղծվածային ձեռք է երևում` բթամատը պարզած, որը ոչ մի կերպ չի համընկում ոչ մեկի մարմնի հետ: Լուսանկարը երևակայողը նշել է, թե գաղափար անգամ չունի՝ որտեղից կարող էր հայտնվել այդ ձեռքը:

 10  Մադոննան, Սբ. Ջիովանինոն ու ՉԹՕ-ն

Այս գեղանկարը կոչվում է «Մադոննան Սբ. Ջիովանինոի հետ»: Այն ստեղծվել է 15-րդ դարում՝ Դոմենիկո Գիրլանդայոի (1449-1494թթ.) կողմից, ու այժմ գտնվում է Ֆլորենցիայի «Palazzo Vecchio» թանգարանում: Մարիամի աջ ուսի վերևում սկավառակաձև առարկայի պատկեր կա: Նույն մասի ներքևի հատվածում պարզ կարելի է տեսնել առարկային նայող տղամարդու ու նրա շան պատկերը:

 9  Հինտեկայֆեքի առեղծվածային սպանությունները

1922թ.-ին Գերմանիայի Հինտեկայֆեքի ագարակում տեղի ունեցած 6 մարդկանց սպանությունը ցնցեց ամբողջ Գերմանիան՝ ոչ միայն դեպքի ծանր բնույթի, այլև դրա տարօրինակության համար, և այն մինչ այսօր մնում է չբացահայտված: Գործի բացահայտման համար անցկացված հետաքննության ընթացքում ավելի քան 100 մարդ է հարցաքննվել, սակայն ոչ ոք երբևէ չի ձերբակալվել: Սպանության ոչ մի շարժառիթ առաջ չի քաշվել: Ագարակի նախկին սպասուհին, ով դեպքից 6 ամիս առաջ հեռացել էր այդտեղից, պատմել է, թե տանն ուրվականներ կային: Նոր աղախինը ժամանել էր այստեղ՝ սպանությունից ընդամենը ժամեր առաջ: Հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործ(ները) մի քանի օր մնացել են ագարակում, ինչ-որ մեկը կերակրել էր անասուններին ու կերել խոհանոցի սնունդը, հարևանները նաև բուխարուց ելնող ծուխ են նկատել հանգստյան օրերին: Լուսանկարում երևում է զոհերից մեկի դիակը հայտնաբերված ամբարում:

 8  Ֆենիքսի լույսերը

«Ֆենիքսի լույսերը» ԱՄՆ-ի Արիզոնայի և Նևադայի, ինչպես նաև Մեքսիկայի Սոնորա բնակավայրի տարածքում 1997թ.-ի մարտին երևացող չբացահայտված թռչող օբյեկտների միջադեպի անվանումն է, որին ականատես են եղել հազարավոր մարդիկ: Մի դեպքում նշված նահանգներում եռանկյունաձև լույսեր են երևացել, մյուս  դեպքում անշարժ լույսեր՝ Ֆենիքսի տարածքում: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ լույսերի երկրորդ խումբը Արիզոնայի Բերի Գոլդուոթեր տարածքում անցկացվող ռազմավարժությունների ժամանակ A-10 Warthog ռազմական ինքնաթիռների լույսի ճառագայթներն են եղել: Նույնատիպ լույսեր են երևացել նաև 2007թ.-ին ու 2008թ.-ին, սակայն դրանք արագ վերագրվել են զորավարժությունների արդյունքում առաջացած լույսերին:

 7  Սոլուեի գետաբերանի տիեզերագնացը

Ջիմ Թեմփլթոնը Սոլուեի գետաբերանի ճահիճաների տարածքում էր ու լուսանկարում էր իր դստերը: Երեխայի լուսանկարները երևակելուց հետո դրանցից մեկում աղջնակի հետևում տիեզերագնացի պատկեր է հայտնվել: Թեմփլթոնը պնդում է, որ իրենցից բացի, այնտեղ ոչ ոք չի եղել: Նույնիսկ Kodak-ն է հաստատել, որ լուսանկարի վրա ոչ մի արտաքին փոփոխություն արված չէ:

 6  Լոս Անջելոսի ճակատամարտը

The Los Angeles Times պարբերականում 1942թ.-ի փետրվարի 26-ին տպագրված լուսանկարը ժամանակակից դավադրության տեսությունների հետևորդներն ու ուֆոլոգները հավատացած են, որ այլմոլորակայինների գոյության մասին փաստ է: Նրանք պնդում են, որ լուսանկարը պարզորոշ պատկերում է այլմոլորակային տիեզերանավից բաց թողնվեծ լույսեր: Ինչևէ, լուսանկարը տպագրությունից առաջ խմբագրվել ու փոփոխության է ենթարկվել: Այդ ժամանակահատվածում օգտագործվող գրաֆիկական տեխնոլոգիաներով փորձ է արվել ավելի լավացնել սև ու սպիտակ լուսանկարների գունային հակադրությունները: The Los Angeles Times-ի լրագրող Լարրի Հարնիշը նկատել է, որ  փոփոխության ենթարկված նկարն ու կեղծ վերնագրով թերթը, որպես պատմական նյութ, ներկայացվել են «Ճակատամարտ Լոս Անջելոսի համար» գեղարվեստական ֆիլմում:
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել