Ադրբեջանական ԶԼՄ-ները մեծ ոգևորությամբ են անդրադառնում Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային թիմի աննախադեպ հաջողություններին: Եվ, իրոք, վերջին անգամ այս թիմը Իսպանիայի չեմպիոն է դարձել 18 տարի առաջ: Բացի դրանից «Ատլետիկոն» հայտնվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ինչը միջակ թիմի համար շատ մեծ հաջողություն է: Մադրիդյան թիմի և Ադրբեջանի միջև պայմանագիր է կնքվել 2012թ., համաձայն որի՝ «Ատլետիկոյի» մարզաշապիկների վրա կտպվեր «Azerbaijan, the land of fire» գրառումը: Այս համագործակցությունը ամեն մրցաշրջանում մոտ 12 միլիոն եվրո եկամուտ է բերում մադրիդցիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել