Ազգերի ինքնորոշման իրավունք. ԼՂՀ

Ներածություն

1.Ինչ է ազգերի ինքնորոշումը:

2.Ազգերի ինքնորոշման պատմության ընդհանուր բնութագիր:

3.Տարածքային ամբողջականության իրավական եւ, ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունքներ

4.ԼՂՀ. Ինքնորոշում

5.Խնդրի լուծման իրավական հիմքերը միջազգային իրավունքի մեջ: Հելսինկյան եզրափակիչակտ:

6.Ամփոփում

7.Գրականության ցանկ


Ազգերի ինքնորոշման իրավունքը  ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է: Այն հայտարարում է, որ համաձայն ժողովուրդների հավասար իրավունքների և արդարացի հավասարության հնարավորությունների իրավունք ունեն ազատորեն ընտրել անկախություն և միջազգային քաղաքական կարգավիճակ առանց արտաքին հարկադրման և միջամտության:Այսինքն Ինքնորոշումը ժողովուրդների իրավունք է  ընտրելու զարգացման այնպիսիճանապարհ, որն առավել համապատասխանում է նրանց պատմական, աշխարհագրական,մշակութային, կրոնական ավանդույթներին ու պատկերացումերին:Հետեւաբար ժողովուրդների և ազգերի ինքնորշման իրավունքը սերտորեն կապված էքաղաքական ընտրության ազատության հետ: Ինքնորոշված ժողովուրդներն ազատորենընտրում են ոչ միայն իրենց ներքաղաքական կարգավիճակը, այլև իրենց արտաքինքաղաքական կողմնորոշումը:Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կարևորագաույն սկզբունքններից է:Այն ունի ավելի քան 200 տարավա պատմություն:Այսպես՝1791թ.-ին ընդունված ֆրանսիական առաջին Սահմանադրության մեջ հռչակվում էր.Առաջին` «Մարդիկ ազատ են և ունեն ի ծնե հավասար իրավունքներ», երկրորդը` «Ամեն միպետության նպատակն է պահովել մարդու բնական և անօտարելի իրավունքները» և երրորդ` «ինքնիշխանության աղբյուր է հանդիսանում ժողովուրդը»: Հենց այս փաստաթղթում դրվեցապագա ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքը` հենվելով մարդուն ի ծնե տրվող բնականիրավունքների վրա: Միաժամանակ համարվում էր, որ իրավունքները և ազատություններըհատուկ են միայն  անհատին, որը պատկանում է որևէ ազգի:Նմանապես էին մտածում նաև ԱՄՆ-ի «հիմնադիր հայրերը», որոնք պայքարում էինԱնգլիայի հյուսիսամերիկյան գաղութների անկախության համար, նրանք Եվրոպայից ավելիվաղ  ամրագրեցին ինքնորոշման գաղափարը իրենց «Անկախության հռչակագրում» `հռչակելով ազգի իրավունքը ունենալ կառավարման ձև:

19-րդ դարում  «ազգերի ազատության» գաղափարով էին առաջնորդվում ազգային ևհեղափոխական շարժումները` Լեհաստանում, Հունաստանում, Ամերիկայի իսպանականգաղութների անկախության համար պայքարողները, իտալական հայրենասերները ևԳերմանիայի միավորման հանդես եկած ուժերը: 19-րդ դարի կեսերին սկսվեց  այնպիսի միգործընթաց` ինչպիսին էր «ժողովրդի կամարտահայտությունը» որևէ տարածքիկարգավիճակի հանդեպ` այսինքն պլեբեսցիտը: Պլեբեսցիտների արդյունքով 1860 թ.Ֆրանսիային միացան Նիցցան և Սավոիան, իսկ 1862թ. Իոննիան կղզիները` Հունաստանին: «Ազգերի ինքնորոշում» տերմինը առաջին անգամ հնչեց Բեռլինի կոնգրեսում 1878թ.-ին,մոտավորապես այդ ժամանակ միջազգային հարաբերություններում սկսվեց շրջանառվել«ազգերի ինքնորոշման իրավունք» հասկացությունը: Այդ գաղափարը մեծ ճանաչում գտավ ևամուր տեղ գրավեց բազում լիբերալ (ազատական) և սոցիալիստական առաջադեմշարժումների ծրագրերում: 1896 թ.-ին «ազգերի ինքնորոշման իրավունքը» ճանաչվեցԼոնդոնյան 2-րդ Ինտերնացիոնալի Կոնգրեսում:20-րդ  դարը կարելի է համարել ինքնորոշմն դարաշրջան:

20-րդ դարում կործանվեցինայնպիսի խոշոր բազմազգ կայսրություններ, ինչպիսիք էին          Ավսրո-Հունգարիան,Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը, ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան: 1900 թ.-ին գաղութային տիրույթները զբաղեցնում էին երկրագնդի ցամաքային տարածքների մեծմասը` որը ուներ 73 միլիոն քառ. կմ տարածք, 530 միլիոն բնակչություն, իսկ 1990-ականթվականներին աշխարհի քաղաքական քարտեզի վրա համարյա գաղուներ չկար:Եթե առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1916 թ.-ի մայիսին Վ.Վիլսոնը հնչեցրեց  այն տեսակետը, որ միայն ժողովուրդը իրավունքի ընտրելու այնկառավարությունը որի իշխանության ներքո նրան հարմար կլինի ապրել, այդ ձևովառաջարկվեց  «ներքին ինքնորոշման» գաղափարը  եւ ձևակերպեց «արտաքին ինքնորոշման»սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր ազգ կարող է ընտրել ինքնիշխանության այնպիսիձև, որին ինքն է ցանկանում:  

1918 թ. հանդես եկավ հետպատերազմյա  խաղաղկարգավորման ծրագրով՝ «Վիլսոնի 14 կետեր»: Դրանց մեջ  նշելով, որ իշխանությանհիմնական սուբեկտը հանդիսանում է ժողովուրդը, որն ունի  ինքնորոշման իրավունք: Ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազգերի ինքնորոշման իրավունքիսկզբունքը մտավ զարգացման նոր փուլ, դա պայմանավորված էր Միավորված ԱզգերիԿազմակերպության ստեղծմամբ: ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերում ազգերի ինքնորոշմանիրավունքը նոր աջակցություն սատացավ և այն դրվեց միանգամայն նոր իրավականհարթության վրա: Հենց այդ տարիներին Ատլանտյան կոնվենցիայի (Օգոստոսի, 1941թ.) ,  Վաշինգտոնի 1942թ.-ի և 1943թ. Մոսկվայի  հռչակագրերի ինչպես նաև ժամանակի այլ կարևորփաստաթղթերի շնորհիվ  ՄԱԿ-ի ստեղծմանօրերին ինքնորոշում հասկացությունը դիտարկվում էր որպես միջազգայինիրավունքի սկզբունք:

Ի վերջո «իրավահավասարության եւ ժողովուրդներիինքնորոշման սկզբունքը» ներառվեց ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ: Կանոնակարգը հստակորենսահմանեց ինքնորոշման սկզբունքը. «Միավորված ազգերի նպատակներն ենզարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև` հիմնվելովժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա», ինչպեսնաև ինքնորոշումը համարվեց «համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու»հնարավոր միջոցներից մեկը:ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ տեղ են գտել ազգերի ինքնորշմանն ուղղված հետեւյալ հոդվածները եւս՝55րդ հոդված: «… իրավահավասարության եւժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրությանպայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամականհարաբերությունների համար …

56-րդ հոդվածի`:«բոլոր անդամները պարտավորվում ենկազմակերպության (ՄԱԿ-ի) հետ համատեղ եւ անջատ գործողություններիրականացնել՝ նպատակ ունենալով հասնել 55-րդ հոդվածի մեջ առաջադրվածնպատակներին»:24րդ հոդվածի 2րդ կետ: «Սույն պարտավորութուններն իրականացնելիս (միջազգայինխաղաղության ու անվտանգության պահպանումը) Անվտանգության խորհուրդըպետք է գործի Միավորված ազգերի նպատակներին եւ սկզբունքներին համահունչ»103-րդ հոդվածում ամրագրված և հետևաբարընդունված է բոլոր անդամների կողմից, որայն գերակա է բոլոր այլ միջազգայինփաստաթղթերի նկատմամբ:1952թ. դեկտեմբերի 20-ի 637(VII) բանաձև:«Ժողովուրդների և ազգերի ինքնորոշմանիրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելուհամար» ՄԱԿի վեհաժողովը 1960թ. ընդունեց բանաձև (1514(XV))՝ վերնագրվածԳաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասինհռչակագիրը, որի 2-րդ պարբերությունը հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ունենինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքականկարգավիճակը եւ ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական,հասարակական եւ մշակութային զարգացմանը:

Ընդ որում, սույն հռչակագիրնուղղակիհորդոր չէ, այլ կանոնակարգի հեղինակավոր մեկնաբանություն:1966թ.ի մարդու իրավունքներիմասին երկու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներիմասին ) և Տնտեսական,հասարակական եւ մշակութային իրավունքների մասին  կոնվենցիաներում  ամրագրվածէ:. «Բոլոր ժողովուրդներնունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում ենիրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական,հասարակական եւ մշակութային զարգացմանը»:1 970թ.-ին ընդունված ՄԱԿ-ի` Պետութունների միջև բարեկամականհարաբերութուններին եւ համագործակցությանը վերաբերող միջազգայինիրավունքի սկզբունքների հռչակագիրըԻր հերթին տարածքային ամբողջականություն հասկացությունը, խիստսահմանափակ ըմբռնմամբ, միջազգային փաստաթղթերում գործածվել է միայն 3անգամ: Տարածքային ամբողջականության և քաղաքական անկախությանհայեցակարգերը ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմիցանմիջապես հետո: Ազգերի լիգայի 10-րդ հոդվածը հռչակում է. «Ազգերի լիգայիանդամները պարտավորվում են հարգել և պահպանել Ազգերի լիգայի բոլորանդամներիտարածքային ամբողջականութունն արտաքիններխուժումից»:

Միջազգային իրավունքիսկզբունքների մասին 1970թ. Հռչակագրում, ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդկետի ձևակերպումը մեկանաբանելիս, արտացոլվել են տարածքային ամբողջականության  (անձեռնմխելիության) սկզբունքի բազմաթիվ տարրեր, թեև սկզբունքն ինքնին առանձին չէրհիշատակվում: Մասնավորապես սահմանվում էր, որ յուրաքանչյուր պետություն «պետք էձեռնպահ մնա ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնության ևտարածքային ամբողջականության մասնակի կամ լրիվ խախտմանն ուղղված ցանկացածգործողությունից»: Նշվում էր նաև, որ «պետության տարածքը չպետք է լինիկանունադրության դրույթների խախտմամբ ուժի գործադրման արդյունք հանդիսացածռազմական օկուպացիայի օբյեկտ», և որ «պետության տարածքը չպետք է լինի ուժիսպառնալիքի կամ դրա գործադրման արդյունքում այլ պետության ձեռքբերման օբյեկտ»:

Մյուս կարևոր միջազգային փաստաթուղթը, որն այս առումով հաճախ էվկայակոչվում, Հելսինկիի եզրափակիչ ակտն է  (1 Օգոստոսի, 1975թ.) որը բովանդակում էպետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի առանձին և առավելամբողջական ձևակերպումը. «Մասնակից պետությունները հարգելու են մասնակիցպետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը: Դրանհամապատասխան, նրանք ձեռնպահ կմնան ցանկացած մասնակից պետությանտարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ միասնության դեմուղղված` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակների ևսկզբունքների հետ անհամատեղելի ցանկացած գործողություններից և, մասնավորապես,ցանկացած նման գործողություններից, որոնք ուժի գործադրում կամ ուժի սպառնալիք են»:

ԼՂՀ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավական նորմերին համապատասխան իրականացրելէ ինքնորոշվելու իր իրավունքը (ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի “ԽՍՀՄ-ից միութենականհանրապետության անջատման հիմնախնդիրների լուծման կարգի մասին” օրենքի 3-րդ կետիհամապատասխան 1991 թվականի սեպտեմբերի 2ին հռչակեց անկախությունը), և այսօր թեևդեռևս ոչ մի պետության կողմից միջազգային ճանաչում չի ստացել, բայց կայացածպետական համակարգ ունեցող պետություն է: Փորձագետների որոշ մասի կարծիքով հայ-ադրբեջանական,ինքներս մեզ չհակասելու համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստեղծվել ւ փակուղային վիճակ:Կողմերից յուրաքանչյուրն ունի իր սեփական հաշվարկներն իւ հիմնավորումներն,որոնք եւ ներկայացնում ու պաշտպանում են բանակցային գործընթացում, ձգտելով դրանք առավելագույնս հարմարեցնել սեփական շահերին: Բայց քանի որ հակամարտող կողմերն այժմ միջազգային հարաբերուլթյունների սուբյեկտներ են, այդ շահերը կարող են քննարվել միջազգային իրավունքի դիրքերից եւ միջազգային իրավունքի շրջանակներիւմ միայն: Եթե Էթնոտարածքային հակամարտությունը որեւէ պետության ներսում է,ապա միջազգային իրավունքի նորմերի ուղղակիորեն չի ենթարկվում եււ կարգավորվում է տվյալ պետության իրավական նորմերի համաձայն: Որպես հակամարտող կողմեր հանդես են գալիս տիտուլային ազգը ի դեմս կենտրոնական իշխանության եւ ինքնորոշման ձգտող ազգային փոքրամասնությունը:Այնինչ,միջպետական  հակամարտության դեպքում հակամարտող կողմեր են ինքնիշխան պետությունները, որոնց փոխհարաբերություններն որոշվում են միջազգային իրավունքով: Այս դեպքում Ղարաբաղյան հակամարտությունե իր դրսեւորում է գտել վերոհիշյալ երկու դեպքերում էլ: Սկզբնական շրջանում, որպես ադրբեջանի հետ ներպետական հակամարտություն, իսկ խորհրդային միության լուծարումից հետո,երբ Հայաստանի Հանրապետությունը սկսում է ներկայացնել Ղարաբաղի շահերը, որպես ադրբեջանա-հայկական հակամարտություն:Այսինքն արմատապես փոխվում են հակամարտության կարգավորման իրավական հիմքերը,մտնելով միջազգային իրավունքի ոլորտ:Ադրբեջանի դիրքորոշումե կառուցված է հետեւյալ հինգ դրույթների վրա՝

1.      Հակամարտության հիմքում ոչ թե Ղարաբաղի հայ համայնքի ինքնորոշման, այլ տարածքային հարցն է, որը ծագել է Հայաստանի ու Ադրբեջանի մեջ:Հայաստանն իրականացրել է ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ, հետեւապես հարցե պետք է լուծվի «օկուպացված» շրջանները Ադրբեջանին վերադարձնելու միջոցով եւ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքով:

2.    Հարցը կարող է լուծվել ՄԱԿ.-ի կողմից ընդունված պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի  եւ սահմանների անձռնմխելիության   սկզբունքի հիման վրա միայն:

3.      Պատերազմի սպառնալիք,առավելագույն պահանջները չբավարարելու դեպքում:

4.      Նավթի գործոնը կխթանի տնտեսապես եւ ռազմանակն առումով հզորացմանը եւ հակամարտությունը կլուծվի ի շահ Ադրբեջանի:

5.      Քարոզչական  գործունեության շնորհիվ հայկական կողմին միջազգային հանրությանը «ագրեսոր» ներկայացնելու շնորհիվ հայերին ստիպեն հանձնվել:

Հայկական կողմի դիրքորոշումը՝

1.      Լեռնային Ղարաբաղի ինքնորշման եւ Ադրբեժանի կազմից դուրս գալու գործընթացը սկսեց այն ժամանակ գործող սահմանադրությանը եւ այլ պետական օրենքներին համապատասխան, այսինքն իրավապատշաճ եւ խաղաղ եղանակով:Հետեւաբար չի խաղտվել նաեւ միջազգային իրավունքի որեւէ սկզբունք:

2.      Լեռնային Ղարաբաղը իր գոյության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը, որպես ինքնիշխան պետություն,արձանագրում է տնտեսական հաջողություններ եւ ընթանում է ժողովրդավարության ու արեւմտձան արժեքային համակարգը ընդունելու ու ներդնելու ուղիով:

3.    Հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ փոխզիջումներո հիման վրա:

4.      Որոշակի պայմաններում լրացուցիչ հանրաքվեի անցկացման հարցի քննարկումը:

5.      Հակամարտության վերջնական կարգավորումը պետք է հենվի որոշակի սկզբունքների վրա :

6.      ՀՀ-ն պարտադիր պայման է համարում,որ հակամարտության ցանկացած լուծում կարող է վերջնական համարվել, եթե ստանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավակնութունը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանական եւ Հայկական ծայրաստիճան տարբեր դիրքորոշումներին, այս դեպքում եւս հնարավոր է գտնել ընդհանուր սահմաններ Ադրբեջանական դիրքորոշման 2-րդ եւ Հայկականի 3-րդ կետերում հաշվի առնելով այն փաստը, որ Հայկական կողմը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ դա ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացը սատարելու նպատակով: Ընդհանուր առմամբ իհարկե Հայկական կողմի դիրքորոշումները ավելի զուսպ են ու զգուշավոր, ամենայն հավանականությամբ պատերազմական իրավիճակից խուսափելու համար:Թեեւ կա ընդհանուր համաձայնություն զինադադը չխաղտելու եւ խաղաղ բանակցություններ շարունակելու մինչեւ հակամարտության կարգավորումը:Երկու կողմերի ներկայացվող պահանջներն ավելի քան թերի են, բխում են միայն սեփական շահերից ու ամեն ձեւ քողարկում են հարցի լուծման համար կարեւորություն ունեցող մի շարք փաստեր: Անդրադարնաք  Հայկական դիրքորոշման 6-րդ կետին, որտեղ ասում է, որ ՀՀ-ն պարտադիր պայման է համարում,որ հակամարտության ցանկացած լուծում կարող է վերջնական համարվել, եթե ստանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավակնութունը: Այսինքն  բացառվում են միասնական պետության, տարածքի փոխանակման կամ համադրման տարբերակները,  քանի որ հստակ նշվում է, որ հարցը լուծում կստանա Լեռնայաին Ղարաբաղի Հանրապետության հավանությանը արժանանալու դեպքում, այսինքն ԼՂՀ-ն պետք է պահպանի իր անկախ հանրապետության կարգավիճակը: Իսկ անդրբեջանական դիրքորոշման գրեթե բոլոր կետերը հիմնված են պատմական փաստերի խեղաթյուրման վրա:Ղարաբախյան հակամարտության լուծմանը զուգահեռ հաճախ նշվում է Հելսինկյանեզրափակիչ ակտի 10 սկզբունքների գործածությունը: ԱՀԿ (ԵԱՀԽ) Եզրափակիչ ակտնը նդունվել է 1975թ.Հելսինկիյում, այն անվանում է  նաևՀելսինկյան Եզրափակիչակտ, հիմնականումնրա  վրա  են  հիմնվում Եվրոպայում, այդ  թվում, նաևՀարավային Կովկասում, հակամարտությունների և վեճերի կարգավորման ժամանակ:Հելսինկյան եզրափակիչ ակտը ինքնին կարևոր միջազգային փաստաթուղթ է և կարելի էասել` այն լրացնում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով սահմանվածսկզբունքները, սակայն այս հակամարտության լուծումը  նպատակահատմար չէ տեղավորելակտի մեջ, միայն այն պատճառով,որ երկու կողմերի դիրքորոշումներն կտրակատապեսհակասում են ակտի գլխավոր 10 սկզբունքների կատարմանը:Այս դեպքում հարցի լուծման տարբերակներ կարելի է գտնել նաեւ միջազգային այլ կազմակերպությունների փոխզիջումային առաջարկների մեջ, որորնք ըսե իս կարող բխել հակամարտող կողմերի շահերից,թեկուզ միայն այն պատճառով, որ ներկայացված են երրորդ, չեզոք կողմից: Թեպետ  2005թ. Հուլիսին Նյու Յորքում կայացած ԵԱՀԿ վեհաժողովի նիստում կազմակերպության նախագահի զեկույցում առաջին անգամ հնչեց այն կարծիքը, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է գտնվել «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու» միջոցով: Իսկ Սույն թվականի փետրվարի 14-ինԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցությանղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին:Ղուլյանն Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ-ի քաղաքականղեկավարության հրավերով: Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների ևազատությունների պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը ներկայացրելէ Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործողօրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողվածդեպքը համարել Եվրոպայի տարածքում:Ինչեւէ կարծում են ,որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (և ոչ միայն Լեռնային ՂարաբաղիԻնքնավար Մարզի) իրավասու է նաեւ  անկախությունն ընտրել որպես ինքնորոշմանդրսևորում, քանի որ ինքնորոշումը ներառում է անկախանալու իրավունք եւս:ԱմփոփումԱշխարհաքաղաքական տարբեր իրադրություններում եւ տարբեր գործոնների ազդեցության տակ միջազգային հանրությունը փոխում է իր վերաբերմունքե ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների  նկատմամբ:ՄԱԿ-ի 1960թ. Դեկլարացիան օրինականացնում էր տարերայնորեն սկսած գործընթացը եւ նպաստում դրա իրավական կարգավորմանը :Հենց այդ ժամանակ էր, որ աշխարհի քաղաքական քարտեզում միաժամանակ հայտնվեցին մի քանի տասնյակ նոր պետություններ, որոնք դե յուրե ճանաչման արդյունքում դաձան միջազգային իրավունքի սուբյեկտներ:Գաղութային երկրների անկախացումը եւ նոր պետությունների ստեղծումը , որը կարող էր տեղի ունենալ նաեւ գոյություն ունեցող  պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը խախտելու միջոցով,արժանանում էր միջազգային հանրության հավանությանը ընդհուպ մինչեւ 70-ական թվականների կեսերը, երբ սրվեց «Արեւելք»-«Արեւմուտք» հակասությունը, խորացավ « սառը պատերազմը եւ երբ ամեն մի սահմանային փոփոխություն սկսեց վտանգավոր համարվել հակամարտող կողմերի համար:70-ական թվականների սկզբին Եվրոպայո 33 պետություններ,ԱՄՆ-ն եւ Կանադա միջազգային իրադրությանն պայմաններում ստորագրեցին անվտանգության եւ համագործակցության մասին Հելսինկյան հռչակագիրը:Այս միջազգային փաստաթղթում ամրագրվում էր ռազմաստրատեգիական ու քաղաքական հավասարակշռությունը ՆԱՏՕ-ի ու Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջեւ եւ Եվրոպայի պետական սահմաննեէի անխախտելիությունը: Դա նշանակում էր, որ ստեղծված կոնկրետ իրավիճակում գերակայությունը տրվեց պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձռնմխելիության սկզբունքին:Միջազգային իրավունքի այս ուղղվածությունը պահպանվեց մինչեւ 80-ական թվականների վերջը, 90-ականների սկիզբը, երբ լուծարվեց Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը,քանդվեց Բեռլինյան պատը, վերամիավորվեց Գերմանիան եւ սկսվեց ԽՍՀՄ փլուզումն ու միութենական հանրապետությունների անկախացումը:Միջազգային հանրությունը տվյալ իրավիճակում առանց որեւէ դժվարության ընդունեց ու օրինականացրեց Եվրոպայո քաղաքական քարտեզի բոլոր սահմանային փոփոխություններն եւ դե յուրե ճանաչեց բոլոր նոր անկախ պետություններին: Դա էլ իր հերթին կնշանակի , որ լռելյայն կրկին առաջնությունը տրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքին:ԽՍՀՄ ու Հարավսլավիայի Դաշնային հանրապետության փլուզումով ու նրանց հանրապետություններն անկախացան ազգերի ինքնորոշման սկզբունքով:Այս նույն իրավունքից փորձեցին օգտվել նոր անկախացած պետությունների սահմաններում գտնվող ազգային փոքրամասնություններն եւս:Էթնոտարածքային հակամարտությունները մնան ակտիվ զարգագման փուլ եւ դարձան միջազգային իրավունքի սուբյեկտ: Դա արդեն նոր երեւույթ էր, որի հետագա տարածումն ու խորացումը փորձագետների կարծիքով կարող էր դառնալ անկառավարելի եւ սպառնում էր ստատուս քվոյի պահպանման վրա:Այս պայպաններում արդեն միջազգային հանրությունը փոխեց իր վերաբերմունքը պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:Այժմ ոչ տեսականորեն եւ ոչ էլ գործնականորեն չի ընդունվում այդ սկզբունքներից մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ,բայց ակնհայտ է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը մոտենում են ավելի մեծ զգուշավորությամբ ու բարյացակամությամբ:Դա հակամարտող կողմերի համար ազատ դաշտ է սեղծում բանակցային գործընթացում նոր սկզբունքներ ու հիմնավորումներ առաջ քաշելոէ համար, որոնք իրենց կարծիքով կարող են լավագույնս ապացուցել սեփական դիրքորոշման «արադարացի լինելը», հետեւապես եւ առավելագույնս համապատասխանել միջազգային իրավունքի սկզբունքներին ու սեփական պետության շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել