Եթե 1985-ին որևէ մեկն ասեր, թե հայ ժողովուրդը երեք տարի հետո ինքնակազմակերպվելու է, վերափոխվելու է անճանաչելիորեն, ապա ամենքը նրան խենթ կհամարեին ու կհակադարձեին՝
- Եղբայր, հայ ժողովրդից հույսդ կտրի, այն ապականված է վերջնականորեն:

Եթե հիմա որևէ մեկն ասի, թե որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը ինքնակազմակերպվելու է, վերափոխվելու է անճանաչելիորեն, ապա ամենքը նրան խենթ կհամարեն ու կհակադարձեն՝
- Եղբայր, հայ ժողովրդից հույսդ կտրի, այն ապականված է վերջնականորեն:

Մի որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը ինքնակազմակերպվելու է, վերափոխվելու է անճանաչելիորեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել