Մի կողմ դնենք այն, թե ես ով եմ ու ինչ մասնագիտություն ունեմ: Ես ուղղակի իմ ազգի մասին մտածող հայ եմ: Շատ վրդովվեցի, երբ ամբողջ Երևանով մեկ հայտնվեցին Թինա Կանդելակիի դեմքով գովազդվող "Oriflame" ընկերության նոր սևաներկերը: Թինա Կանդելակին, ով ամբողջ աշխարհով մեկ փորձեց խայտառակել ՀԱՅ-ին, այժմ մեր աղջիկներին պետք է սովորեցնի թե ինչպիսի սևաներկ պիտի օգտագործեն, ինչ պետք է ուտենք ու ինչ պետք է անենք: Նրանք, ովքեր դեռ չեն տեսել տեսանյութը Թինա Կանդելակիի բարբաջանքով, այժմ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:

Երևի "Առաջ Հայաստան"- ձեռք առնելով գոռալու համար է նա այդքան մեծ հարգանք վայելում մեզանում, կամ էլ Թաթային ու Արամեին վատաբանելու ու մեր ավանդական հարսանիքների վրա "Ղժալու" համար: Ես գիտեմ, որ մենք շատ անթասիբ ենք արդեն դարձել, բայց չեմ ուզում, որ մեզ` Հայերիս, ինչ-որ մի հատ եսիմ ով, որը մեր մշակույթն ու վարքուբարքը հավասարեցնում է զրոյի, Հայաստանում գովազդի որևէ ապրանքանիշ: Սա նորմալ երկիր լիներ, պետք ա ցմահ արգելեին նրա մուտքը Հայաստան: 
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել