Հարգարժան ԱԻ նախարար Արմեն Երիցյան, խնդրում ու պահանջում եմ որպես շարքային վանաձորցի ու նաև որպես լրագրող մի փոքր ուշադրություն դարձնել մարզային ջոկատներին, թե՞ ձեր տեխնիկա-սարքավորումները միայն Երևանի ու սերիլաներում նկարվելու համար են? Ինչու մի ամբողջ մարզում չկա ջրափրկարար ու լեռնափրկարար? կբացատրեք? ինչի պետք է դիակը գետի մեջ մնա այնքան ժամանակ, մինչև որ Սևան քաղաքից ջրափրկարար գա? կբացատրեք? ասենք ու մարդը կենդանի է, դեռ չի մահացել ու նրան կարող են փրկել, ինչ եք կարծում? կարող է վտանգի մեջ գտնվող մարդը սպասել մինչև Սևանից կժամանեն ձեր ջրափրկարարները? մի քիչ անհամաչափ եք բաշխում ձեր եսուրսները:
Հ.գ. Առայժմ այսքանը, վաղը կխոսեմ արդեն փաստերով ու լուսանկարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել