Ուրեմն Սիրիան քաղաքացիական պատերազմի մեջ է և տարածքի կեսը գտնվում է ապստամբների ձեռքում ու այդքանով հանդերձ անցկացվում են նախագահական ընտրություններ, իսկ Արևմուտքն էլ վերոնշյալ պատճառաբանությամբ անվավեր է համարում ընտրությունների արդյունքները և դատապարտում այդպես անցկացված ընտրությունները: 
Նույն վիճակում էլ գտնվում է Ուկրաինան, երբ կրկին քաղաքացիական պատերազմ է և տարածքի կեսը վերահսկվում է պրոռուսական ուժերի ձեռքին, բայց ահա այս դեպքում Արևմուտքը ողջունում է Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունները, որ իբր լեգիտիմ իշխանություններ են ձևավորվում: Հիմա շատերը այս երկու երևույթները համեմատելով կասեն երկակի ստանդարտներ, սակայն իրականում այդպիսի հասկացություն չկա քաղաքականության մեջ ու եթե Արևմուտքին ավելի շահավետ լինի հայտարարել, որ Սիրիայում են արդար ընտրություններ անցկացվել, իսկ Ուկրաինայում «Խունտա» է, ապա առանց մի վայրկյան վարանելու այդ հայտարարությունը կարվի, իսկ մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ քաղաքականության մեջ չկան ոչ միայն երկակի, այլ ընդհանրապես ստանդարտներ՝ այլ միայն տվյալ երկրների շահերը, որը ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները վաղուց մոռացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել