Երբ ապրիլի 15-ի 00:30-ին սկսեցին «Տիտանիկի» ուղևորների տարհանումը, առաջին մակույկները կիսադատարկ էին ջուր իջեցվում, իսկ հետո՝ հասկանաալով, որ մակույկները քիչ են, սկսեցին մնացածների մեջ նստեցնել միայն առաջին կարգի ուղևորների, որոնք երեխաների հետ էին:

Իդա Շտրաուսը՝ հասկանալով, որ իր ամուսնուն ամենայն հավանականությամբ թույլ չեն տա մակույկի մեջ տեղավորվել՝ հրաժարվեց իր տեղից: Սպան, ով կարգավորում էր տարհանման հարցերը՝ հարգելով ծերունի զույգի պատկառելի տարիքը, առաջարկեց Իսիդոր Շտրաուսին տեղ զբաղեցնել մակույկում, սկայան 67-ամյա միլլիոնատերը հերքեց առաջրկը:

1,5 ժամ անց, երբ նավն արդեն կիսով չափ ընկղմվել էր օվկիանոսի մեջ, իսկ տախտակամածում տիրում էր ահի ու խուճապի մթնոլորտը, Իսիդորին այնուամենայնիվ հաջողվեց համոզել Իդային, որպեսզի նա տեղ զբաղեցնի փրկիչ մակույկում, սակայն վերջին պահին, երբ Իդան տեսավ, թե ինչպես իր ամուսինը ձեռքով արեց իրեն ու անհայտացավ մթության մեջ, չդիմացավ և խնդրեց սպասել՝ մակույկը ջուրը իջեցնելու հարցում: Նա դուրս եկավ և շտապեց ամուսնու մոտ: Իսիդորը կրկին սկսեց համոզել կնոջը, բայց Իդան անկոտրում էր և որոշեց մնալ խորտակվող նավի մեջ՝ հայտարարելով. «Ես չեմ թողնի ամուսնուս: Մենք միշտ միասին ենա եղել և որտեղ դու՝ այնտեղ էլ ես»:

Իսիդորը մի կողմ քաշվեց, իսկ Իդան կանչեց իր երիտասարդ աղախինին, իր վրայից հանեց թանկարժեք վերարկուն, կարգադրեց որ հագնի այն: Աղախինը հայտարարեց, որ չի կարող ընդունել նման թանկարժեք նվեր և փորձեց հանել այն, բայց Իդան ժպտալով ասաց, որ այն իրեն այլևս պետք չի գա: Աղախին էլենը հեկեկալով ծնկի եկավ, բայց Իդան անսպասելիորեն խիստ տոնով սկսեց շտապեցնել Էլենին, որպեսզի վերջինս գնա ու իր փոխարեն մակույկում տեղ զբաղեցնի:

Հենց նրան՝ իր աղախին Էլեն Բերդին, Իդան զիջեց իր տեղը 8 համարի մակույկում, որը նախատեսված էր միայն առաջին դասի ուղևորների համար և տվեց իր տաք վերարկուն: Երկու նվերներն էլ օգնեցին Էլենին կենդանի մնալ՝ սարսափելի ցուրտ այդ գիշերը և նա դեռ 40 տարի էլ ապրեց ողբերգությունից հետո:

«Իմ նախապապը փորձեց փրկել Իդայի կյանքը՝ ձևացնելով, թե ինքն էլ է նստում մակույկը և Իդան միայն մակույկի մեջ հասկացավ, որ դա փրկիչ սուտ էր ու շատպեց կիսել իր ամուսնու բախտը՝ տեղը զիջելով աղախինին», – պատմում է հաջողակ իրավաբան Գլեդսթոունը:

Ամուսիններին վերջին անգամ տեսել են իրար կողք նստած՝ տախտակամածներից մեկի վրա: նրան նստած էին բազկաթոռներին և իրար ձեռ բռնած՝ ազատ ձեռքերով հրաժեշտ էին տալիս մակույկների մեջ տեղ գտած ուղևորներին: «Նրանք հանգիստ տեսք ունեին: Այսպես են նրանց նկարագրել ականատեսները», – պատմել է Գլեդսթոունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել