Սրանք այսօրվա կադրեր են Մաշտոցի պուրակից...
Ոնց տեսնում եք, քաղաքացիական հագուստով անձը սկզբից կոտրում ա աղջկա անձրևանոցը, ապա վզից բռնելով, ամենաբիրտ կերպով, տապալում ա գետնին...

Շատերը, իբր չհասկանալով տեղի ունեցածը, ցույցը մեկնաբանում են որպես Միսաք Մանուշյանի դեմ իրականացված ակցիա... մի խոսքով, աբսուրդ:
Ու իրականում, ինչի՞ համար էին ակտիվիտները հավաքվել... Մանուշյանի դե՞մ էին պայքարում...հա՞... Բնականաբար, ոչ... Նրանք մի պարզ պատճառով էին հավաքվել... Ի՞նչ ա, չե՞ք հիշում Մաշտոցի պուրակի պատմությունը... Եթե չլիներ այն ժամանակվա ընդվզումը, ապա ներկայիս պուրակի փոխարեն այնտեղ շարված էին լինելու բուԾիկներ, իսկ ներկայիս ծառերի մեծ մասն էլ գոյություն չէր ունենալու... Ու հիմա, այդ բուծիկապատման համահեղինակներ Սերժն ու Տարոնը որոշել են այդ պուրակը նվիրաբերել Օլադին, մեղմ ասած, սիրաշահելու նպատակով: Մանուշյանն էլ ընդամենը հարմար զոհ էր, ում անունով կարելի էր քողարկել բոլոր հարցերը:

Տվյալ պուրակը իր մեջ խորհուրդ ա կրում, նախադեպ էր... Պուրակը, որպես այդպիսին, անվանում չուներ... ու «Մաշտոցի պուրակ» անվանումը տրվել էր հասարակության կողմից` պայքարի օրերին: Ակտիվիստների այսօրվա կռիվն էլ հենց այդ խորհրդանիշը պահպանելու համար էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել