«Վերջին զանգը» շրջանավարտների համար կանցկացվի  տոնական մթնոլորտումHaynews.am-ը գրում է.
2013-2014 թթ. ուսումնական տարվա թե հիմնական, և թե ավագ դպրոցների շրջանավարտների համար այս տարի նույնպես «Վերջին զանգին» նվիրված տոնական միջոցառում կկազմակերպվի, որը տեղի կունենա մայիսի 23-ին` մայրաքաղաքի Ազատության հրապարակում:
Համերգային մեծ ծրագրին կմասնակցեն հայ էստրադային երգիչներ և համույթներ, հայտնի արտիստներ: Մայիսի 23-ին` ժամը 19:30-22:30-ը կայանալիք համերգը կուղեկցվի անակնկալներով, այնուհետև՝ հրավառությամբ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել