Ինչ-որ բանին դեմ լինելը ՀԿ-ների համար դարձել է գումար աշխատելու միջոց: Աշխատում են ոչ թե խնդրի շուրջ, որ լուծում ստանա, այլ որ գումար վաստակեն միջոցառումներից: Չի կարելի անխտիր ամեն ինչին դեմ լինել և այդ բացասականը փոխանցել մյուսներին:
Լավ կլինի, որ ՀԿ-ները վերանայեն իրենց պայքարի ձևը, և բացի «լաչառությունից», նաև գտնեն ավելի գեղեցիկ, նոր, հետաքրքիր ձևեր: Դրա համար շատ ջանք թափել պետք չէ` ընդամենը կարող են կարդալ զարգացած երկրներում ինչպիսի ակցիաներ են կազմակերպում ՀԿ-ները և նոր մոտեցումներ ցուցաբերեն, վատագույնը` կարող են նմանատիպը անել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել