Հարկայինդու լրիվ լկտիացել ես, իմ արևը:
Էս կառույցը օրը ցերեկով անարգելհակաօրենսդրական քայլեր ա անում:
Ես կասեի` կրիմինալ:
Ցուցակ են տվել հաշվապահի ձեռքը ու վերջինս բոլոր բաժիններով անցնում էր էսօր ու ամեն մեկիս մի թիվ ասումթե ով ինչքան ա ավել մուծելու այսուհետ:
Ինձ, ոչ ավել, ոչ պակաս, 50 տոկոսով հարկը բարձրացրել էին:
Ասեցի` ես չեմ մուծելու ավել: Մանավանդ, որ էս տարի մի քանի անգամ պակասել է առևտուրը;
Հարկը ավելանում ա երբ շրջանառությունն ա ավելանումշահույթն ա ավելանում: էդպես չի՞: Հաշվարկ....բան ....չկա՞:
Պարզվում ա որ էդպես չի: Իրենք ոնց ասում են` էդպես պիտի լինի եթե չես ուզում պրոբլեմներ ունենաս ու գլխիդ սարքեն.... Հենս էսպես էլ սպառնացին:
Առաջ խելոք լսում էիորովհետև չէի ուզում պրոբլեմներ ունենամ իրենց հետ:
Հիմա էլ կորցնելու բան չկա: Թող ունենամ պրոբլեմ, բայց իրանց ասածով չի լինելու այսուհետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել