Էլ չլսեմ, թե երազանքները չեն կատարվում.
Բացառությամբ Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչների, ավտոմեքենայով ծովափ գնալիս Գյումրիով գնալիս ճանապարհը կարճանում է 80 կմ-ով` Թիֆլիսով կարող են չգնալ: Իմացողները գիտեն, իսկ չիմացողներին ասեմ, որ Գյումրի-Բավրա-Ախալքալակ-Ախալցխա-Բորժոմ-Խաշուր ճամփան լավ աշխատում է: 
Իսկ լոռեցիք, տավուշցիք եւ գեղարքունեցիք (մեղայասսու, Մերուժան Տեր-Գուլանյանի ականջը կանչի) պիտի շարունակեն Բագրատաշեն-Թիֆլիս-Գորիով գնալ միանալ Խաշուրին: 
Վրացիք ավարտում են նաեւ Ախալցխա-Խուլո ճամփան ինչը թույլ կտա Գյումրի-Բաթումը այժմյան 500կմ-ի փոխարեն դարձնել 340կմ, կամ Երեւան-Գյումրի-Բաթում այժմյան 620կմ-ն դարձնել 460 կմ: Հիմա էլ է անցանելի, բայց ասֆալտի կարիք կա մի քանի տասնյակ կմ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել