ՍիրիաԹուրքիան այսօր` հուլիսի 25-ին, փակելու է Սիրիայի հետ ցամաքային սահմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV-ն:
Թուրքիայի առևտրի նախարարությունում նշել են, որ մինչ օրվա ավարտը կփակվեն թուրք-սիրիական սահմանի բոլոր անցակետերը: Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Թուրքական կողմն այս քայլով ցանկանում է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները Թուրքիայի հետ սահմանին գտնվող մի քանի անցակետեր են վերցրել իրենց հսկողության տակ:

Ըստ այլ տեղեկությունների` Ասադի կողմնակիցները թուրք-սիրիական սահմանին քիմիական զենք է տեղակայել, որն ուղղված կլինի արտաքին ուժերի միջամտության դեմ:

Թուրքիան էլ իր հերթին հատուկ ստորաբաժանումներ է մոտեցրել սահմանին, որոնք ուղղված են հնարավոր քիմիական հարձակման դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել