Աղանդը պետական կրոնը ջարդելու, երկիրը քանդելու դրսից ներմղված ուժ է: 
Այսօրվա աղանդները իրենց համարում են քրիստոնեական եկեղեցիներ, Եկեղեցին համարում է քրիստոնեական աղանդներ, սակայն իրականում այդ աղանդները խորապես հեթանոսական են՝ իրենց պաշտամունքային համակարգով եւ ծեսերով
Բոլոր աղանդներն էլ իվերջո իրար նման են, բայց մենք կխոսենք Հայաստանում արդեն քսան տարիներ ի վեր գործող «Կյանքի խոսք» աղանդի մասին: Աղանդի հիմնադիրն է շվեյցարացի Ուլֆ Էկմանը: Աղանդը իր գործունեության սկզբում ուներ բավական գրավիչ «ճշմարտություն» անունը: Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր նույն կերպ է կոչվում, իսկ աղանդները սովորաբար, ամենաշատը քսան տարին մեկ, սիրում են թարմացնել իրենց անուններն ու կոչումները: 
Նույնիսկ հին հեթանոսական կրոններում չկար այն խայտառակ խելագարությունը, որ կա այժմյան աղանդներում: Նրանցհավաքները խայտառակ դիվական սատանայապաշտություն են: Իսկ նրանց հետեւորդները կամ, ավելի ճիշտ, զոհերը համոզված են, թե փրկության ուղին են գտել: Բոլոր աղանդապետերը ունեն երեք հիմնական նպատակ 1.քաղաքական- կա Աստծո ընտրյալ ժողովուրդ, իսկ մնացած ոչ-հրեաները պետք է ծառայեն այդ ընտրյալ ժողովրդին: 2.ֆինանսական- առաջին նպատակի համար պետք է տասանորդ մուծել: 3. մարդկանց հանդեպ իշխանության տենչ: Ինչպես բոլոր խարիզմատիկուղղություններում, «Կյանքի խոսք» աղանդում կարեւորություն են տալիս «սուրբ հոգով լցվելուն», որի արդյունքում նրանք սկսում են «լեզուներով խոսել», «լցվում են երջանկությամբ» եւ այլ «շնորհներ են» ստանում: Այս աղանդի հետեւորդները նորմալ են համարում այն, որ «շնորհներ» ստանալուց հետո իրենք այնքան էլ չեն գիտակցում, թե իրենց հետ ինչ է կատարվում, այնինչ քրիստոնեությունը սեփական վարքի վերահսկման հիանալի հնարավորություն է ընձեռում: Սուրբ Հոգին մարդկանց չի ծաղրում, նա համագործակցում է նրանց հետ: Այդ համագործակցության արդյունքում ստեղծվեց Սուրբ Գիրքը եւ ոչ թե այն խելագարության, որ այսօր առկա է աղանդավորական «դիվաժողովներում»: Անհնար է հավատալ, որ այդ մարդիկ իրենց հավաքներից հետո նորմալ, մարդկային կյանքով ու կենցաղով են ապրում: Այդ աղանդում շատ են կարեւորում լեզվախոսության երեւույթը: Տաթեւացին դեռ իր ժամանակ ասել է.«Վերջին ժամանակներում չարը մարդկանց կտա իր հոգին, որպեսզի խոսեն տարբեր լեզուներով»: Ակնհայտ են ուղղակի առընչությունները հեթանոսական կրոններում լեզվախոսության երեւույթի հետ: Պողոս առաքյալը, խոսելով նախնի եկեղեցում լեզվախոսության երեւույթի մասին, ասում է.« Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկա ոչինչ աննշանակ» Ա Կորնթ. 14;10: Ինչը չի կարելի ասել աղանդներում առկա լեզվախոսության մասին. նրանք իրենք չեն հասկանում, թե ինչ են խոսում, դա բավական չէ, ուրիշ մեկն էլ չի գտնվի, որ հասկանա ու թարգմանի նրանց «փառաբանություններն» ու «օրհնությունները»: Պողոս առաքյալը անիմաստ է համարում լեզուներով խոսելը առանց թարգմանության, որը առանձին շնորհ է, որից փաստորեն զրկված են աղանդավորները: Եւ ընդհանրապես, առաքյալը, որ մի շարք լեզուների էր տիրապետում, համոզված էր. «Կամենում եմ հինգ խոսք ասել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով»14;19: Նախքան բուն հավաքներին տանելը, պոտենցյալ զոհերին ենթարկում են հոգեբանական մշակման.«ռմբակոծում են» սիրով,ուշադրությամբ, խորհրդատվությամբ, ալկոհոլային եւ թմրանյութային կախվածությունից ազատելու խոստումներով, նրանց եւ նրանց հարազատների համար աղոթքներով, նույնիսկ կարող են ֆինանսապես օգնել: Այդ ամենից հետո մարդիկ իրենց պարտական ու պարտավորված են զգում իրենց «բարերարների» հանդեպ: Իսկ արդեն նրանց սրահներում սարսափելի բաներ են կատարվում: Անընդհատ կրկնվող «աղոթքների»՝ մանտրայի, ռիթմիկ երգերի, լուսային էֆեկտների եւ այլ մեթոդներով զրկում են մարդուն անհատական մտածողությունից եւ սովորեցնում են ամբոխային մտածելակերպ, իրենց սեփական հորմոնների մակարդակի բարձրացմամբ հասցնում են նրանց էքստատիկ վիճակի, կեղծ երջանիկ ու անհոգ հոգեվիճակի, որից այլեւս մարդը չի կարող ու չի էլ ցանկանում դուրս գալ: Աղանդապետերը եւ նրանց արբանյակները իրենց սեւ գործում հաջողում են նաեւ խարդախության միջոցով. ներկաներից 30-40 տոկոսը հատուկ պատրաստված են եւ անհրաժեշտ ռեակցիան են ապահովում անհրաժեշտ պահին (ասենք «բժշկվում են», «մարգարեանում են», «պատգամ են ստանում» եւլն), որին արձագանքում են դահլիճի մնացած անտեղյակները: Աղանդի ներսում չի խրախուսվում անդամների ստեղծագործական կամ քննադատական միտքը. Աստծուն պետք չէ քո ուղեղը, պետք չէ մտածել, այլ Աստծուն տուր քո սիրտը եւ հոգին: Աստծուն պետք է ծառայել երգելով, պարելով եւ տասանորդ մուծելով: Այս մի վերջին ծառայության կերպը հետեւորդները կիրառում են անվերապահ ու անթերի կերպով: Անդամներից փողը հավաքագրվում է բավականին պատկառելի տարողություն ունեցող դույլերով եւ պատկառելի չափերով: Դե իսկ «ու՞ր է գնում փողը» հարցին «Կյանքի խոսքի» հայաստանյան պարագլուխը՝ Արթուր Սիմոնյանը, լկտիաբար պատասխանում է.«Փողը ծախսվում է»: Աղանդը լավ փաթեթավորված փչացած ապրանք է. սխալ, թյուր, կեղծ ճշմարտություն՝ փաթեթավորված Սուրբ Գրքով՝ Ճշմարտությամբ: «Կյանքի խոսքի» եւ մյուս աղանդների մասին դեռեւս Պետրոս առաքյալն է ասել. «Եղան նաեւ սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու: Եւ շատերը պիտի գնան նրանց անառակությունների ետեւից. եւ այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի: Եւ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանա»: Բ Պետ 2;1 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել