Երեք հարց Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնին եւ Մինսկի խմբում ԱՄՆ դեսպան Ուարլիքին.

1) Ի՞նչ սահմաններում է ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Կալիֆորնիա նահանգի կողմից:

2) Չի՞ հակասում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարության սահմանումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ «հարակից գրավյալ տարածքների» մասին Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանմանը իր ողջ տարածքով՝ ներառյալ ազատագրված հողերը:

3)Չի՞ պատրաստվում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ կիրառել Կալիֆորնիա նահանգի դեմ՝ սույն օրենսդրական նախաձեռնության համար: (Վերջին հարցը մեզ անհանգստացնում է նաեւ Կալիֆորնիայի մեծաթիվ հայ համայնքի շահերից ելնելով): Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: Անհրաժեշտության դեպքում կարող եմ թարգմանել հարցերս անգլերեն: Հարգանքներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել