Մենք ենք մեղավոր, որ մի շարք գերատեսչություններ իրենց գործը չեն անում կամ թերի են անում: Մեր վրա են հույսը դրել))
Երբ պետք է բնությունը պահպանել, հսկել, որ ապօրինություն չլինի, բնապահպանության նախարարությունը գիտի. «Ահ, հեսա ֆեյբուքցիները կհսկեն, կգտնեն խախտում, կբարձրաձայնեն»:
Երևանում առկա խնդիրների հայտնաբերման համար քաղաքապետարանն է մեր հույսին:
Ոտնահարված իրավունքների, նույնիսկ հանցանք կատարածների բացահայտման հարցում իրավապահները գիտեն, որ եթե մի բան տեղի ունենա, օպերատիվ կերպով կհայտնվի ՖԲ-ում:
ԱԳՆ-ն էլ կարիք չի տեսնում արձագանքելու օտարերկրյա դիվանագետների ասածներին` վստահ լինելով, որ մենք կբմբլենք)))
Ու այդպես շարունակ...
Էլի կանենք, բայց գոնե մի խանգարեք))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել