Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշել է մեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների երկլեզու (հայերեն, թուրքերեն) ժողովածու հրատարակել:

Թուրքական «Սոնդաքիքա» կայքի հավաստմամբ` առաջին անգամ է, որ Թուրքիայում պետական հովանավորությանբ հայալեզու ստեղծագործություն է հրատարակվում: Տեղեկությունների համաձայն` արդեն կա պայմանավորվածություն հայ թարգմանիչների հետ: Ժողովածուի նախապարաստական աշխատանքները կավարտվեն, ու գիրքը լույս կտեսնի այս տարվա հունիս ամսին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ նախաձեռնությունը թուրքական մամուլը ներկայացնում է որպես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձից հետո Անկարայի կատարած հաջորդ քայլը` ընդառաջ հայերին:

Աղբյուրն այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել