Զգայուն թեմա: Խնդրում եմ մեկնաբանություններում նրբորեն բախվել))
Մոտենում է Մայիսի 9-ը, և ընկերներիս մի մասը այն համարում է միայն Շուշիի ազատագրման օր` պնդելով, թե «սովետի պատերազմը մեզ ի՞նչ... պատերազմը հայրենական չէր, քանի որ մեր հողերում չէր, և այլն»...
Հարգելիներս, այդ պատերազմում մեր պապերը, հայրերը իրենց հերոսաբար են դրսևորել, աշխարհին ցույց տվել, որ հայը ռազմարվեստում աննման է և հզոր: Պատմական այդ փուլում, երբ նրանք ռազմաճակատ էին մեկնում, չէին մտածում` հայրենական է, թե ոչ, մեր հայկական հողում է, թե ուրիշի... Այդ օրը իսկապես նրանց հաղթանակի օրն էլ է, որը ստվերելու իրավունք չունենք: 
Փառք ու պատիվ հայ մարտիկներին, որտեղ էլ որ նրանք հերոսաբար չեն կռվել, կռվում ու դեռ կկռվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել