Ես ամաչում եմ և իմ, և քո, և Մեր փոխարեն, ամաչում եմ, քանի որ Հայկ նահապետի շառավիղն եմ, բայց նրա պես մարտնչող մարդասեր և հայենասեր չեմ: Արտաշեսի ու Տիգրան Մեծի թոռն եմ, բայց նրան ստեղծած հզոր երկրի փոքրիկ մասի երկրապահն եմ, բայց ոչ տերը: Ամաչում եմ, Որ Մաշտոցի խոսացած լեզվով ու ստեղծած գրերով հաղորդակցվողն եմ, բայց միայն հաղորդակցվողն ու ոչ իմ մեջ նախնական լեզվից հետո առաջացած լեզուն կրողը, գրերի շնորհիվ այսօր ապրողը, բայց հաճախ այն առհամարհողն ու օտարածին գրողը, որպես քաղաքակիրթ ներկայացողը: Ամաչում եմ, որ Մխիթարի Դատաստանագրքով աշխարհին զարմացնողն եմ, բայց իմ երկրում անօրենության կրողն ու խրախուսողն եմ: Նարեկացով հպարտացողն եմ, բայց այն չկարդացողն եմ, հոգևորով մեզ ճանաչելուն պարտադրողն եմ: Ամաչում եմ, որ Դավիթ Բեկով, Մխիթարով, Գևորգով, Նժդեհով… հպարտացողն եմ, բայց նրանց ոգու կրողը չեմ: Ամաչում եմ, որ Էպոս ունեցող քիչ ազգերից մեկի զավակն եմ, բայց մինչ հիմա այն, որպես հեքիաթ ներկայացնողն եմ:
Այո,՜ ես ամաչում եմ, ամաչում եմ, որ ես հայ եմ, ամաչում եմ ոչ այն գենի համար, որ իմ մեջ կա, այլ այն բանի, որ ես, դու, Մենք, այդ ամենի ժառանգորդն ու ժառանգողը չենք, բայց շատ հաճախ սնապարծությամբ այն ներկայացնողն են, ու ժառանգելու պատրաստակամը չենք:
Ելք կա՞, այո՜ կա, ետ գանաք դեպի անցյալ, որտեղ մեզ են սպասում հայի ոգին, ուժը, տեսկան անկրկնելի, ազնվությունն ու առաջնորդելու իրավասությունը: Միայն պետք է վերցնել անցյալի այդ բեռը, իսկ դա ինձ, քեզ, Մեզ կտանի առաջ, ինձ, քեզ, Բոլորիս մայն կմնա հասնել նրա ետևից:
Ապագայի ճանապարհն անցյալում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել