Սուրբ ԽաչԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում թուրքական պետությունը 18 մլն թուրքական (շուրջ 10 մլն դոլար) լիրա է ծախսել երկրի տարածքում գտնվող եկեղեցիների վերանորոգման վրա:
«2002 թվականից ի վեր եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման և մաքրության համար 17.726.301,88 մլն լիրա է ծախսվել»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը` պատասխանելով «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Մեհմեթ Շանդըրի հարցմանը:

Բոզդաղը նշել է, որ պետության կողմից վերանորոգվել է 68 եկեղեցի: Թուրքիայի փոխվարչապետի խոսքերով` իրենք շուրջ 1 մլն դոլար էլ հատկացրել են ևս 5 եկեղեցու վերականգնման վրա:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հայկական և հունական եկեղեցիների վերանորոգումը հաճախ օգտագործում են` միջազգային հանրության առջև «հանդուրժող Թուրքիայի» կերպար ստեղծելու, ինչպես նաև Եվրամիության պահանջները բավարարելու համար:

Հաճախ եկեղեցիները վերանորոգումից հետո դառնում են մշակույթի տներ կամ այլ կառույցներ` չկատարելով իրենց բուն գործառույթը: Ամեն դեպքում, այս կերպ գոնե եկեղեցիները պահպանվում են ի տարբերություն բացարձակ անուշադրության և վերջնական կործանման դատապարտված հարյուրավոր եկեղեցիների և վանքերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել