Մեծագույն տականք ու ազգային դավաճան Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելով` թքում ենք այն տասնյակ հազարավոր արժանի հայորդիների հիշատակին, որոնք զոհ գնացին արցախյան ազատամարտին: Մի՞թե այս նախագծի հեղինակ ողորմելի ու ապազգային գործիչները չունեն դույզն-ինչ ազգային արժանապատվության զգացում:
Թյուր են մեջբերված բոլոր այն փաստարկները, թե նա իբր երրորդ աշխարհամարտ է կանխել: Թե իբր Հայաստանի համար մեծ գործեր է արել: 
Նա սոսկ հավատարիմ հարճի պես ծառայել է կայսրությանը: Նա սոսկ տականք ու ազգային դավաճան է, ոչ ավելին:
Նույն տրամաբանությամբ վաղը դավաճան ու Բյուզանդական կայսրության հավատարիմ ծառա Պետրոս Գետադարձի արձանը կկանգնեցնի Էջմիածինը.... արաբական խալիֆայության զորքերով Հայաստանն ավերող Եզր կաթողիկոսինը կամ, ոչ պակաս դավաճան ու տականք, Սիմեոն Երևանցունը....
Ամոթ է, բավ է կեղծ արժեքներ երկրպագել....
Նժդեհի, Դրոյի, Համազասպի, Նիկոլ Դումանի արձաններն են պետք կանգնեցնել, հայոց փառքը կերտողների, այլ ոչ ապազգային այն թափթփուկների, որոնց համար միակ սրբությունը պաշտոնն է եղել....
Չնայած` նմանը նմանին է երկրպագում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել