Պետությունը պարտավոր է ագրեսիվ ու դաժան լինել արտաքին հարաբերություններում (այլապես հարևանները կհոշոտեն) և ռացիոնալ ու խելամիտ լինել ներսում, որպեսզի մարդկանց շահավետ լինի այդ պետությունում մնալը, նրան ծառայելով՝ իր համար էլ բարիք ունենալը: 
Հետևաբար պետություննները և առավել ևս կայսրությունները, չեն կարող «բարի» լինել հարևանության հանդեպ: 
Ինչքան կայսրությունը մեծ և այլոց հաշվին ընդարձակված, այնքան այն դաժան ու արյունարբու: (Սիբիրը չհաշվեք, Սիբիրը գրավվել է, առանց դիմադրության, քանի որ այնտեղ պետություններ չկային, շամաններ էին):
Ու երբ փորձում են համեմատել ռուսներին թուրքերի, կամ ամերիկացիների հետ, ապա դա անիմաստ է: Իհարկե, ամերիկացիք հիմա էլ կայսրություն են ու դեռ ընդլայնվում են շարունակական պատերազմներով, իսկ ռուսներն ու թուրքերը պարտվածներից են, բայց ոչ ընկճվածներից: 
Կայսրություններին և հարևանններին էլ ոչ թե ատել է պետք, այլ հավասարակշռել որևէ կարևոր գործոնով, եթե ռազմականով ուժդ չի պատում:
Դրա համար Պուտինը, Ռուսաստանը, թուրքերը, վրացիք, ադրբեջանցիք, իրանցիք ու էն խելոքների կողմից արդեն կերված Ուկրաինան իմ համար նույնն են: 
Բայց իմ համար նույնը չէ մուկդոդլֆիկը: Որովհետև իրենք են, որ մեզ զրկում են պետականությունից ու ազգային հպարտությունից: Ու իրենց ավերածություններից հետո է, որ ռուսները մեզ ծախելու են թուրքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել