Պրոցեսների իներցիոնության ու մարդկանց մեջտեղ գալու ու առաջ գնալու հետ կապված:
88-ի փետրվարի 19-20-ին, առաջին միտինգներին Օպերայի հրապարակը շրջապատված էր միլիցեքով, բայց Պրոսպեկտ-Թումանյան խաչմերչուկի կողմից մուտքն ազատ էր: Մարդիկ չէին համարձակվում ճեղքել կորդոնը ու խելոք գնում էին թույլատրված մասով մտնում հրապարակ: Հաջորդ օրերին հայտնվեցին «հերոսներ», որոնք ճեղքեցին կորդոնը և դրանից հետո բոլորը սկսեցին հրապարակ մտնել որտեղից ուզում էին: 
91-ին՝ ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո, սկսվեց բեսպրեդելը: Իսկ 92-ին՝ արդեն թալանը: Գողականն ու տականքը, տեսնելով, որ իշխանությունը թույլ է, սկսեց գողանալ մեքենաներ: Հազարավորները զրկվեցին մեքենաներից: 
Էսօրվա ասպարեզում եղածներից ոչ մեկը չի եղել շարժման ակունքներում: Բոլորը սպասել են մինչև վիճակը կայունանա, սրա-նրա քամակ լիզելով պաշտոնի ու դիրքերի են հասել ու «հերոսացել»: 
Ոնց կենդանականում, երբ առյուծը որսում է և ուտում է «չալաղաջները», հետո գալիս են շակալները, իրար հրմշտելով` ուտում են կռճոնները, իսկ անգղներն էլ արդեն մնացածի մնացած-հոտածը, նույն է նաև մարդկային կյանքում: 
Մայդանի արդյունքում իշխանության եկան հին տականքները ու չեմ կասկածում, որ նրանք, ովքեր մայդանում առաջին շարքերում էին որպես քաղաքացի, այսօր հաստատ չկան մարդ վառելու հարցերում: 
Էնպես որ, իներցիոնությունը լավ է սողունների համար, բայց հակացուցված է արծիվներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել