Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի ավագանու որոշումը մի իսկական փոթորիկ է առաջացրել հասարակական-քաղաքական շրջանակներում:
Ստեղծվել է, հիրավի, մի իսկական դիլեմա. տեղադրե՞լ, թե չտեղադրել նրա արձանը:
Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ Երևան քաղաքի թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանի տեղադրումն է, այլ հարց չկա լուծելու, և բոլոր երևանցիներն ապրում են երանության մեջ:
Անկեղծ ասած՝ Միկոյանի մասին գիտեմ այնքան, որքան միջին վիճակագրական հայը: Պատմաբանները կարող են առավել մանրամասնորեն լույս սփռել այդ մարդու գործունեության մասին՝ հնարավորություն տալով առավել լուրջ պատկերացում կազմելու Միկոյանի անձի և նրա ունեցած դերակատարության վերաբերյալ:
Բայց, քանի որ խոսքըարձանի տեղադրման մասին է, ակամայից հիշեցի, որ 1999թ.-ից մինչ օրս Մաշտոցի պողոտային հարող ինչ-որ սրճարանի մոտ պետք է տեղադրվի ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Կարեն Դեմիրճյանի արձանը:
Արդեն 15 տարի է, հերոսի արձանի փոխարեն ինչ-որ հուշատախտակ է դրված:
Հետևությունները կարող եք ինքներդ անել: Ես այլ բան չեմ ցանկանում ասել. մի բան հասկացա միայն, որ մեր հասարակությունն իսկապես առողջացման խնդիր ունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել