Հարգելի ֆեյսբուքյան ու արտաֆեյսբուքյան ընկերություն:
Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տվել " Չորրորդ Ինքնիշխանությանը", ավելի ճիշտ այն իրավաբանական անձին, ով հրատարակում է այս "թերթը"` "Ֆաշիստն ու փիղը" հոդվածում իմ հասցեին հնչեցրած և զրպարտություն ու վիրավորանք պարունակող հայհոյանքների համար:
Դաստիարակությունս ինձ ուղղակի թույլ չի տալիս այդ "հոդվածը" այստեղ տեղադրել:

Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպված եմ հիասթափեցնել,գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ "թերթի" խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն թույլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն:

Հույսով եմ, որ համապատախան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու "լրագրողական" մոլուցքը:

Հ.Գ. Դատական հայցը բավարարելու դեպքում, ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել