Նախօրեին Դանիայի մայրաքաղաքում կայացել է «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Կարմիր գորգին հայտնվել է նաեւ Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը: Երգչուհին ժամանել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել: Super.ru-ին տված բացառիկ հարցազրույցում Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է եւ ամուսնական մատանին է ցուցադրել (տեսանյութ): 

«Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: Ես այն ստացել եմ Ավստրիայի հայտնի դիզայներներից մեկից: Չգիտեմ, թե ինչու է հենց սա ընտրել, բայց ինձ դուր է գալիս: Ամուսնանալ չեմ ուզում, քանի որ արդեն ամուսնացած եմ»,- Super.ru-ին ասել է Կոնչիտան:

Բայց չնայած աղկմոտ հայտարարությանը, մորուքավոր երգչուհու խորհրդավոր ընտրյալի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել