Կարդում եմ և մինիմում զարմանք եմ հայտնում, քանզի նշանակել այս մարդուն (խոսքը գնում է Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին) նշանակում է փաստել, որ ԲՀԿ-ն իրականում կոալիցիայի մեջ է, ուղղակի դրա մասին բացահայտ չի ասում: Նախ սկսենք նրանից, որ դեռ մի քանի ամիս երկրի պետական երևելի այրերից շատերը «դեֆերամբներ էր» հնչեցնում Յուրի Վարդանյանի հասցեին, ասելով, որ նա մեր ազգի սպորտային լեգենդներից է և միայն նրա առկայությունը, որպես նախարար բավարար է, որ մեր սպորտը զարգացում ապրի: Հիմա հարց` այդ ինչ պատահեց, որ նպատակահարմար չգտան նրան այդ պաշտոնում վերանշանակելու և իր փոխարեն օլիմպիականից մարդ նշանակեցին այդ բարձր պաշտոնին: Այս ամենը մի պարագայում էր հնարավոր, եթե ԲՀԿ-ն շահագրգռված լիներ այդ նշանակման գործընթացում: Եվ եթե դա այդպես է, ապա մնում է մի բան եզրակացնել, որ իրականում ԲՀԿ-ն, հայտարարելով իրեն այլընտրանքային, սկսել է կոալիցիոն պորտֆելներ ստանալ: Ես քաջ գիտակցում եմ, որ հիմա կգտնվեն մարդիկ ովքեր կասեն` « է ինչ է եղել, մարդուն հարմար են գտել, նշանակել են, հո դա ԲՀԿ-ի քաղխորհրդի որոշումով չի եղել»` մոռանալով, որ հենց այնպես այս երկրում լեգենդին չեն ազատում պաշտոնից և նրա տեղը դնում քիչ հայտնի մարդու, ինչ է նա …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել