Բազմակողմանի հետաքրքրություններն ու բազմազան գործունեությունը օգնում են ավելի հեշտ շփվել շրջապատի հետ. չէ՞ որ այժմ հնարավորություն է ծնվում խոսակցություններ բացելու ամենատարբեր հաճելի և ուշագրավ թեմաների շուրջ, և դուք ստիպված չեք լինի խուսափել բազմաճաշակ ընկերախմբերից: Նոր հետաքրքրություններն ու նախասիրությունները բարձրացնում են ինքանահարգանքը, տալիս են կենսախնդության և լավատեսության զգացում, բացի այդ, ավելի հեշտ է դառնում լավ ընկեր կամ ապագա կողակից գտնելը:

Եվ հակառակը, քիչ թվով հետաքրքությունների դեպքում հնարավոր չէ դիմակայել դեպրեսիային: Վատ է այն, որ մարդիկ հակում ունեն պահպանելու հետաքրքությունների նախկին նեղ շրջանակը` այդպիսով էլ սահմանափակելով իրենց կյանքն ու շփումները:

Միայն լայն մտահորիզոն ունենալով մարդը կարող է մշտական կենսասիրության զգացում ապրել, երբ հագեցած են օրերդ և բազմապլան գործունեությունդ:

Ձեզ հետ, ձեզ համար՝ #Ardzagank FM 103.5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել