Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել. «Մեզ հասնում է, հլը քիչ էլ է, տղերքը բաշարում, են անում են…»: Երբ ասում են` ինչո՞ւ է այսօր Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ, ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը վարչապետ, ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ այսքան վատ, ես ցանկանում եմ ասողներին ասել. «Էտ ո՞ւմ վրա եք հարաքյաթ գալիս, անձամբ ես ոչ ընտրակաշառք եմ վերցրել, ոչ էլ ՀՀԿ-ին եմ ընտրել…»

Ամենազավեշտալին այն է, որ այսօր այս «ամենաթողությունից» բոլորից շատ դժգոհում են նրանք, ովքեր ԱԺ ընտրությունների ժամանակ կատակով էին վերաբերում ընտրություններին, շատերը նրացից 10-15 հազար դրամ վերցնելով երևի այն ժամանակ ուրախանում էին դեռ երևի մտքների մեջ ասում էին. «Քյար էր էս փողը, օդից եկավ…»
Հ.Գ. Հիմա տեսաք, թե ոնց են էտ «օդից եկած փողը միլիոնապատիկ հետ վերցնում», հիմա տեսաք, որ նույնիսկ եթե դուք առանց ընտրակաշառքի եք ընտրել, քանի որ երկար-բարակ չեք մտածել (սրա կամ նրա խաթեր եք ընտրել) ինչպես եք գլխներիդ տալիս…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել