ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը կարծիք է հայտնել. «Եթե հայկական կողմն էլ հարվածի քաղաքի, գյուղերի ուղղությամբ և նրանք զգան ենթակառուցվածքների ոչնչացման վտանգը` ընտրության առաջ կկանգնեն` կամ պատերազմ սկսել, կամ էլ դադարել ապակառուցողական քայլերից: Ադրբեջանը չի ընտրի պատերազմ սկսելու տարբերակը, քանի որ պատրաստ չէ դրան: Բայց նաև ոչինչ չպետք է բացառել` հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները: Օրինակ` Սիրիայի և Իրանի դեմ պատերազմը կարող է վտանգել իրավիճակն Արցախում»:

Ռուս քաղաքագետը հորդորեց Հայաստանին ակտիվացնել արտաքին քաղաքականությունը, այդ թվում` Սիրիայի և Իրանի հարցում.«Երբ այս մասին խոսում եմ, ինձ այստեղ վստահեցնում են, թե ոչ` հրապարակային գործողություններ արվում են, բայց ես կարծում եմ «լուռ» դիվանագիտությունն այս դեպքում տեղին չէ : Հայաստանը հաշվի առնելով Արցախի չլուծված հիմնախնդիրը` պետք է իր մասով ամեն ինչ անի, որ Իրանի դեմ օրինակ պատերազմ չսկսվի, պետք է հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտի Սիրիայի հարցում` հաշվի առնելով սիրիահայ համայնքի անվտանգության հարցը»:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին և մասնավորապես` բանակցային սեղանին Արցախի վերադարձին, քաղաքագետները նկատեցին, որ դա անպայման լինելու է .« Հայաստանն ինքնը Արցախին դուրս մղեց գործընթացից, քանդեց եռակողմ բանակցային ձևաչափը և հիմա թող փորձի վերադարձնել»,- ամփոփեց ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը:

Կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչների այս գնահատականների ամբողջովին համապատասխանում են իրականությանը... մեր իշխանությունները համոզված եմ պետք է ականջալուր լինեն այս մարտահրավերներին և համապատասխան դիրք բռնեն... Տարածաշրջանային այս լարված պայմաններում պետք է հստակ արտաքին քաղաքականություն վարել, ոչ թե մնալ ստվերում... մեզ ձեռնտու չէ Իրանի դեմ պատերազմը, նաև Սիրիայի բախումները... ժամանակն է հստակ դիրքորոշում արտահայտել, ամենաբարձր մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել