Ո՞ր դռնից ներս կմտնեիք: Չմոռանաք ստորև մեկնաբանել:

 1  Դու ուրախ անհատականություն ես, ով սիրում է ամեն ինչ լուսավոր ու պարզ տեսնել: Դու միշտ բոլորին ուժ ես տալիս ու գնահատում ես կյանքի պարզ ճոխությունները, օրինակ՝ գեղեցիկ սպասքը, սիրելի մոմակալը կամ մոտակա հացի փռի թարմ հացն ուտելը: Ամենայն հավանականությամբ, դու սիրում ես ճամփորդել ու հետաքրքրվում ես տարբեր երկրների մշակույթներով: Դու բոլորին սրտանց բարեկեցությունն ես ցանկանում ու սիրում ես լավ մթնոլորտ ստեղծել քո շուրջը: Եթե երբևէ օգնության կարիք զգաս, հիշիր՝ ոչ մի վատ բան չկա օգնության դիմելու մեջ:

 2  Դու մաքուր ու պարզ ես ու չես սիրում ավելորդ ոչ մի բան: Դու աշխատում ես պարզ ու կատարյալ գոյ պահպանել, սակայն իսկապես կարծում ես՝ այդպիսի կյանքը բավարա՞ր է: Չե՞ս զգում, որ ինչ-որ բան պակասում է: Դու միայն գործնական ձեռքբերումներ ունես ու հպարտանում ես քո աշխատանքով ու կարիերայով: Չնայած կարող ես կարիերայում հաջողությունների հասնել ու մի քանի դիպլոմներ ու վկայականներ փակցնել պատից, այնուամենայնիվ, դու պետք ավելի շատ ժամանակ անցկացնես՝ քեզ որպես անհատականություն զարգացնելու համար: Հիշի՛ր իրական եսդ: Կյանքի էությունը այն է, որ  կարողանաս ներդաշնակություն ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում և քեզ գույներով ու հիշարժան արկածներով շրջապատել:

 3  Անկանխատեսելի ու փոփոխական անհատականություն ես ու չափազանց հետաքրքիր այն մարդկանց համար, ում թույլ ես տալիս մտնել քո կյանք: Դու գլուխ ես հանում գրեթե ամեն ինչից: Արտիստիկ անհատականություն ես ու կարողանում ես քեզ դրսևորել բազմաթիվ ձևերով: Դու կարող ես յուրաքանչյուր բանից ինչ-որ նոր բան ստանալ: Դու կարող ես նույնիսկ «վինտաժային» ինչ-որ բան վերափոխելով՝ դարձնել «ժամանակակից»: Հեշտ է տան մեջ փակվել քո անկյունում, սակայն հիշիր, որ պետք է դուրս գաս ու կապի մեջ լինես բնության հետ: Ժամանակն է ամպերից իջնել ու իրական կյանքով ապրել:

 4  Քո տարիքից ավելի հասուն ու իմաստուն ես ու կարող ես փոքր-ինչ դրամատիկ լինել: Արտիստիկ ես ու սիրում ես ինքնաարտահայտվել գրելու, երաժշտության արվեստի ու ինքնաարտահայտվելու այլ միջոցներով: Դու հակասական մարդ ես` բաց ու ընկերական, սակայն միևնույն ժամանակ՝ փակ ու ինքնամփոփ: Չնայած կարծում ես, որ ոչ ոք քեզ իսկապես չի հասկանա, այնուամենայնիվ, եթե թույլ տաս, բացվես ու կիսվես զգացմունքներով, քեզ ավելի լավ կզգաս: Քո հոգու խորքում երբեք չես կարողանում հարմարվել ամեն տեսակ անկատարությունների: Հիշիր, որ մարդիկ պատրաստ են կիսելու իրենց զգացմունքները քեզ հետ, և ցանկանում են, որ դու նույնպես կիսվես քո զգացմունքներով նրանց հետ:

 5  Քեզ համար չափազանց կարևոր է հարմարվել ու զգալ, որ յուրաքանչյուր իրավիճակում գլխավորը դու ես: Դու միշտ  ինչ-որ բանով զբաղված ես, որովհետև գործնականությունն ու արդյունավետությունն է, որ ինքնավստահություն է հաղորդում քեզ: Քո զբաղվածության պատճառով հաճախ անհրաժեշտություն է առաջանում շրջապատում կատարվող ամեն ինչ իմանալ: Սակայն մի մոռացիր հանգստանալու մասին: Ամեն ինչ կարգին է, եթե երկուշաբթի որոշես հանգստանալ ու պարզապես ԱՊՐԵԼ: Ազատ զգա քեզ ու մտածիր, թե ինչով ես իրականում սիրում զբաղվել: Մի՞գուցե նոր հոբբիներ փորձես կամ ինչ-որ նոր բաներ, որոնք կտարբերվեն ամենօրյա առօրյաից: Հետազոտիր անհատականությունդ, հասկացիր՝ ինչպիսին ես, նույնիսկ եթե դա կնշանակի թուլանալ ու հանգստանալ: Կյանքի էությունը նրա մեջ չէ, թե քանի կեքս կտեղավորես մեկ թավայի մեջ, կամ էլ թե որքան բան կհասցնես անել մեկ օրվա ընթացքում:

 6  Ինքնավստահ մարդ ես ու ուշադրություն ես դարձում մանրուքներին: Կարող է թվալ, թե դու միշտ ուրախ ու ոգևորված ես, սակայն քո իրական զգացմունքները պահում ես քո մեջ: Քեզ համար կարևոր է քո տեսքը, և թե ինչպես է աշխարհը քեզ տեսնում, այնուամենայնիվ, քո տանն ու ավտոտնակում, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ պարզապես խառնաշփոթի մեջ է:  Քո անհատականությունը կարող է վնասել ինքն իրեն: Հակասականության մեջ ապրող մարդու կյանքն այնքան էլ հեշտ չէ: Հիշիր շնչելու մասին ու պարզապես հանգստացիր: Կյանքի էությունը պարզապես մյուսներին բավարարելու մեջ չէ: Ճշմարտությունն այն է, որ միշտ չէ, որ աշխարհը հետևում է քեզ: Ժամանակ հատկացրու արտացոլելու այն, ով իրականում ցանկանում ես լինել: Ի՞նչն է, որ իսկապես ուզում ես անել:

 7  Դու պարզ մինիմալիստ ես, ով միշտ ինչ-որ կարևոր բան ունի անելու: Դու անհանգստանում ես մյուսների մասին ու ամեն ինչի ու բոլորի համար ժամանակ ես գտնում, բացի քեզնից: Դու միշտ քեզ իմաստալից բաներով ես շրջապատում, որովհետև չափազանց սենտիմենտալ ես: Ընտանիքն ու ընկերները շատ կարևոր են քեզ համար, ու դու նրանց համար պատրաստ ես ամեն ինչի: Քեզ առաջնային չհամարելով՝ քո կյանքը ապահով ու ինքնաբավարար ես դարձել: Ի՞նչն է, որ այսօր կարող է հարստացնել կյանքդ: Ի՞նչը կյանքդ ավելի գունեղ ու հաճելի կդարձնի: Չնայած կյանքը քեզ «պիտակավորում է»  որպես մայր, հայր, կին, ամուսին կամ ուսուցիչ և այլն, հիշիր, որ կյանքը միայն ՔՈՆՆ է: Մի պահ մտածիր, թե ինչպիսին ես ուզում տեսնել քո ապագան: Կատարելապես ընդունելի է, որ ցանկանաս, քեզ հետ հրաշալի բաներ կպատահեն:

 8  Քո ուրախ ու վառ  անհատականությունը քեզ երիտասարդ ու առույգ է պահպանում: Չնայած շփվող ես, այնուամենայնիվ, ավելի ցածր ինքնագնահատական ունես ու չափազանց զգուշավոր ես: Սովորաբար թափթփված ես, և ցանկանալով հանդերձ, չգիտես՝ որտեղից սկսես օգնել ինքդ քեզ խառնաշփոթ խնդիրները լուծելու: Դու հպարտ անհատականություն ես, սակայն պետք է սովորես ինքդ քեզ ավելի շատ սիրել: Դու պետք է ինքնաարտահայտման միջոցներ գտնելու ժամանակ գտնես: Ինչպե՞ս ես հիմա ինքնաարտահայտվում աշխարհում: Հիշիր, որ քո շրջապատում կան մարդիկ, ովքեր կարող են օգնել քեզ, սակայն դու պետք է ցույց տաս, որ պատրաստակամ ես նրանց օգնությունն ընդունելու: Կյանքն ավել հեշտ է, երբ մարդկանց ներս ես թողնում:

 9  Էքսցենտրիկ անհատականություն ես, ով միշտ կարողանում է ամեն ինչից գլուխ հանել: Դու հրաշալիորեն լուծում ես բոլոր խնդիրները: Սիրում ես առանց բարդությունների կյանք վարել ու բավարարվում ես հիմնական եղածներով: Ինչի՞դ են անհրաժեշտ մնացած բաները: Քեզ հեշտ է գոհացնել: Սիրում ես ամեն ինչ անել ուրիշների համար: Անկախ նրանից՝ դա հարևանի սանհանգույցը վերանորոգելն է, թե բակի երեխաների համար ճնճղուկի բույն պատրաստելը. դու միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել: Հիշիր, որ կյանքը յուրահատուկ մի բան է, և ամեն ինչ կարգին է, եթե քեզ «պարգևատրես» հրաշալի բաներով. չէ որ դու նույնպես յուրահատուկ ես:

 10  Գնահատում ես կայունությունն ու ամբողջականությունը: Վստահելի մարդ ես: Սիրում ես որակն ու մանրուքներին ուշադրություն դարձնում: Դու միշտ գիտես, թե ինչ ես ուզում, որովհետև ուսումնասիրում ես ու կշռադատում: Սիրում ես ապահովությունն ու անվտանգությունը ամեն ինչում: Դու նախնտրում ես ոչ մի ավելորդ բան չունենալ, եթե այն ոչնչի համար պիտանի չէ:  Հնարավոր է՝ քո ներսում ինչ-որ կրեատիվության որակ ունես, որն ինչ-որ կերպ սանձել ես: Հնարավոր է՝ դու արվեստ կամ երաժշտությւոն ես սիրում, այնուամենայնիվ, երբեք դրանով կարիերա չես սկսի: Դու զգում ես, որ քո խնդիրները միայն քեզ են պատկանում, ու ուրիշ ոչ ոքի չպետք է անհանգստացնել դրանցով: Պարզապես հիշիր՝ քո իրական եսը աշխարհին ցույց տալը հանցանք չէ: Մենք բոլորս մարդ արարած ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել