Էնքան երկար եմ փնտրել էս խշխշաններից:
Մայիսի 1-ը մոտս միշտ ասոցացվում էր մուգ կապույտ երկնքի, պայծառ շողացող, հաճելիորեն վառող արևի, բացօթյա սրճարաններում տրվող գնդիկ պաղպաղակների ու սրանց հետ:

Քանի որ շքերթներին մասնակիցների մի խումբ պարտադիր սրանցով ինչ-որ վարժություններ անելով քայլում էր (չգիտեմ՝ Երևանո՞ւմ էլ, թե մենակ Մոսկվայում, փոքր էի. էդ պատկերները մնացել են մոտս հեռուստատեսությունից), սրանցից լիքը կար:

Բայց նրանք փայտիկներով էին, կլորավուն, որ գնդի տեսքով էին բացվում, ոնց որ էս մեկը, կամ երկարուկ, որ բացվելուց սկավառակ էին դառնում: Սովետական մանկություն ունեցածներ, հաստատ կհիշեք:

Վա՜յ, ինչքան եմ փնտրել: Վա՜յ, ինչքան եմ նկարագրել՝ ինչ եմ փնտրում: Ու որ չգտա՞ մի օր եվրոպաներում: Վաճառում են որպես ծննդյան տոներ նշելու փուչիկ-մուչիկային կարգի աքսեսուար: Լրիվ էն չի, բայց չգիտեմ՝ դրանցից ընդհանրապես հիմա գոյություն ունի աշխարհի որևէ մի անկյունում, թե՞ չէ :)

Այ սրանից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել