ԽՈՐՀԻ՛Ր
Քսանհինգ տարվա բուռն քաղաքական պայքար, բազմամարդ շարժումներ, և արդյունքում ... կազմաքանդված, ծղողված ժողովուրդ...
Նման արդյունքի հիմնական պատճառներից մեկը ավելի քան հազար տարում ձևավորված հակահամակարգը անխոհեմաբար տվյալ պահի իշխանավորների վարքով պայմանավորելն ու այդ կեղծ թիրախի դեմ պայքարելն էր:
Մինչդեռ եթե մենք բավարար չափով խելամիտ լինեինք ու հողմաղացների դեմ անիմաստ կռիվ տալու փոխարեն շարժումից շարժում քայլեր անեինք ազգային ինքնակազմակերպման կայացման ուղղությամբ, ապա այսօր այլ իրականություն կունենայինք:
Էլի ուշ չէ: Գործել է պետք:
Թե՞ դուք մտադիր եք մինչև հավերժության ավարտը զբաղվել իշխանություններին կսմթելով, ծաղրելով... Դա վաղուց արդեն հերոսություն չի ընկալվում, էլ չասեմ, որ օնանիզմ է՝ կա գործողություն, չկա արդյունք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204095315167085&set=np.29059058.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել