Արարատյան տաշտավայր ստորգետնյա ջրերի վերականգնում, գյուղացիների ոռոգման ջրի տրամադրում եւ էլ ինչ հեքիաթներ են ներկայացնում Սեւանա լճից հինգ տարով հավելյալ ջուր բաց թողելը: Իրական պատճառը 50 մլն դոլար վարկն է, որի 25 մլն դոլարը տվել է Ասիական բանկը, մյուս 25 մլնը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD: Այն ուղղված է Սեւան- Հրազդանյան ՀԷԿ-երի, այսպես կոչված, արդիականացմանը; Ներդրումային այդ ծրագրի տեւողությունը հինգ տարի է, ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունը ուզում է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնել: Յուրաքանչյուր տարի հավելյալ 70 մլն խմ ջուր: Իսկ այդ հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնաված ջրով արտադարվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու, բոլորիս էլ հայտնի է: Եթե էներգետիկ ոլորտի մասնագետները կարող են ավելացնել, կամ հակառակը՝ սխալ հանել, թող պատասխանեն: Մենակ Արմեն Մովսիսյանին դեմ չտաք, որովհետեւ այս գործարքի ակունքներում նորից ինքն է կանգնած: 
Իսկ գիտեք ում է պատականում այդ տեղակայված Սեւան-Հրազդան կասկադի յոթ հէկերը: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին: Իսկ 50 մլն դոլար վարկը ստացել է նրա դուստր ձեռնարկությունը՝ «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն: 
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն էլ պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել