Երեկ խորհրդարանում իրավական կազուս էր առաջացել այն բանից հետո, երբ ընդդիմությունը, այլընտրանքը և ՕԵԿ-ը (անհասկանալի իրավիճակ է, չէ՞, որ չես կարող օգտագործել այդ միասնական քաղցր բառը` ընդդիմություն) հրաժարվեցին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին` ըստ էության այդ գործընթացը համարելով ֆարս:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ, օրինակ, այլընտրանք-ոչ իշխանական ուժ-եսիմ ինչ ԲՀԿ-ն մասնակցեց քվեարկությանը, և, ըստ էության, քվեարկեց Գալուստի օգտին:
Կարո՞ղ եք ինձ բացատրել` ինչու բոյկոտեցիք մի հանձնաժողովի աշխատանք, որը հաշվեց ձեր իսկ քվեները: Թե այլընտրանքը քաղաքական այն կատեգորիան է, որը հնարավորություն է տալիս ձայնին տալ խրոխտ, մարտական երանգ, սակայն մշտապես, ամենավճռական մարտերի ժամանակ, մուծել ռազմատուգանքը... Գործողություններ կատարելիս նախորոք հրահանգավորվեք, որ հետո նման ծիծաղելի, իսկ հասարակության համար նողկալի վիճակի առաջ չհայտնվեք...
Ցավում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը ամբողջովին վերածվեց անսեռ, անդիմագիծ մարմնի...
Հա, չմոռանաք հայտարարել, որ խմբակցությունը միասնական դիրքորոշում չուներ, և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշել` ում օգտին քվեարկել: 
Վարչապետին` բարևներ...

Հ.Գ. - Սա քաղաքագիտական վերլուծություն չէ... Գիտության համեստ մշակի ոչ պակաս համեստ կարծիք է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել