Եվ այսպես, վերջապես տեղի ունեցավ այն, ինչը դեռ մեկ ամիս առաջ անհնարին էր թվում, ու պատռվեցին բոլոր այն դիմակները, որոնք այդքան ջանասիրաբար կարվում էին խորհրդարանական ընտրություններից հետո:
Առաջարկում եմ սթափ գլխով, բայց ամենայն անկեղծությամբ հասկանանք, թե ի՞նչ էր նշանակում Գալուստ Սահակյանի՝ ԱԺ խոսնակ դարձնելը:
Փաստացի, ՀՀԿ-ն ցույց տվեց, որ Վանո Սիրադեղյանի պատգամներն ամենալավը հենց իրենց մոտ են սերտել, ու եթե Վանոն ասում էր, որ կարող են «պոլի փետին» էլ նշանակել, ապա ՀՀԿ-ն հանգիստ ապացուցեց, որ «պոլի փետը» դեռ ամենաանհեթեթ տարբերակը չէր: Եվ ոչ մի զարմանալու բան չկա, որովհետև հենց այս կուսակցությունն է իր շարքերում կենտրոնացրել ամենաանսկզբունքային, հակազգային ու թշնամական էլեմենտները, որոնց համար ոչ մի սրբություն ու պատիվ գոյություն չունի: Ուստի, հիմա աչքեր կլորացնելու կարիք չկա: Համաձայնենք՝ բոլորս էլ գիտակցում էինք, որ ՀՀԿ-ն ընդունակ է նման ստորության, ու Հայաստանի ամենահակակրելի, անգրագետ, ցինիկ և անկեղծ ու մաքուր ժողովրդական ատելությունը վայելող կերպարներից մեկին՝ Գալուստ Գրիգորիչին, կկարգեն ԱԺ խոսնակ:
Այս ողջ պատմության մեջ միակ՝ հարաբերականորեն զարմանալի պահը ԲՀԿ-ի դիմակի պատռվելն էր, որովհետև դրանում ախր ոչ մի տրամաբանություն չկա: Չէ՞ որ ՀՀԿ-ին իր ունեցած ձայներն էլ բավական էին Գալուստին ԱԺ նախագահի աթոռին տնգցնելու համար, բայց Գալուստը հավաքում է ոչ թե 70 ձայն, այլ՝ 101, և դա այն պարագայում, երբ ՀՅԴ-ն, Ժառանգությունը (բացի Արզումանյանից), ՀԱԿ-ը (բացի Փաշինյան-Բագրատյան դուետից) չեն մասնակցում քվեարկությանը: Այսինքն՝ ստացվում է, որ ԲՀԿ-ն գրեթե ողջ կազմով քվեարկել է Գալուստի օգտին՝ հաշվի առելով, որ մյուս թեկնածուն՝ Բագրատյանը, հավաքել է ընդամենը 3 ձայն՝ իր, Փաշինյանինը և Արզումանյանինը:

Դե ինչ, ժողովուրդ ջան, մեզ էլ թող սա լինի հերթական դասը, որ Հայաստանում ոչ մի առողջ քաղաքական ուժ գոյություն չունի, ու բոլորն էլ նույն սրիկայական համակարգն են ներկայացնում, և միակ դիմակայությունը զուտ աթոռակռիվն է և սեփական քսակները հաստացնելու տենչանքը:

Ի՞նչ ասեմ, եկեք թուլանանք, որ շարունակական բռնաբարությունից ձեռքի հետ գոնե մի քիչ հաճույք ստանանք: Չնայած անգամ բռնաբարությունը շատ մեղմ է ասված, երբ երկրիդ դե յուրե երկրորդ դեմքը Գալուստ Սահակյանի պես մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել