Yerevannews.am-ը գրում է.

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ այսօր ԱԺ նիստին զուգահեռ ժամը 12:30-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենան խորհրդարանի նախագահի ընտրություններ: Նշենք, որ խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու` ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը և ՀՀԿ խմբակցությունից` Գալուստ Սահակյանը: ՀՀԿ պատգամավորը նաև ներկայացրեց ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, և պատգամավորները պետք է ուղղակի գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա, որին կողմ չեն։ «Կողմ և դեմ չկա, երկու անուն է, որին կողմ եք, մյուսի վրա գիծ եք քաշում»,-բացատրեց նա։ Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցությունը երեկ արտահերթ նիստ անցկացրեց՝ փոփոխելով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը, քանի որ բոլոր մյուս հինգ խմբակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ինչպես նաև «Օրինաց երկիր»-ը հրաժարվել էին ԱԺ նախագահի փակ ընտրություններին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել