Քիչ առաջ հպանցիկ ծանոթացա Ազգային ժողովի պատգամավորների կենսագրական տվյալներին: 
Համադրելով նրանց փաստացի գործունեության հետ՝ հետաքրքիր բան պարզվեց գոնե ինձ համար. 131 պատգամավորներից 61-ը մեծահարուստ գործարարներ են: 
12 պատգամավորի վերաբերյալ որևէ բան հնարավոր չէ հստակ ինչ-որ բան ասել, քանի որ ինձ համար անհայտ մարդիկ են, և աչքի չեն ընկել որևէ նշանակալի իրադարձությամբ:
Ինչ խոսք, խոսուն թվեր են. յուրաքանչյուրը կարող է հետևություն անել յուրովի:
Ինձ համար մի բան հստակ է. քանի դեռ մեր երկրում ամեն մեկը չի զբաղվել իր գործով՝ իր կարողություններին համապատասխան, մենք միշտ ունենալու ենք այն, ինչ ունենք…
Կեցցե իրական ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել