Դանիացի գիտնականները պարզել են, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան կաթնայինը: Սև, դառը շոկոլադն ախորժակը կարգավորող հատկություն ունի. այն 15%-ով նվազեցնում է քաղցրեղենի, յուղալի և աղի սննդի նկատմամբ անհագ ցանկությունը, միևնույն ժամանակ նպաստում շաքարի յուրացմանն օրգանիզմում: Սև շոկոլադի օգտակար հակաօքսիդանտների շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, զգալիորեն նվազում թրոմբային գոյացությունների առաջացման հավանականությունը: 

Սակայն, չնայած իր օգտակարությանը, սև շոկոլադը չարաշահել խորհուրդ չի տրվում. 100 գ շոկոլադը 500 կկալ է պարունակում, ինչը բավական բարձր ցուցանիշ է նիհարել ցանկացողների համար: Հետևաբար նրանք, ովքեր ցանկանում են հաճելին համատեղել օգտակարի հետ, պետք է օրվա սննդակարգից հանեն 500 կկալ` քաղցր, աղի և ճարպոտ սննդամթերքների հաշվին: Ի դեպ, որպեսզի շոկոլադը չկորցնի իր օգտակար հատկությունները, հարկ է այն պահել 18˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, իսկ օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 75%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել