Ձեն չեի ուզում հանել Կրկեսի մասին, բայց արդեն դավադիտ արեցին որոշ մարդիկ իրանց տափակ կատակներով ու չարախնդությամբ. մի հատ ինձ բացատրեք ի՞նչն ա ձեզ տենց ուրախացնում: Լավ, ասենք, Հայաստանում էլ չկա մասնագետ, որը կկարողանար նոր կյանք տալ կրկեսին առանց տրաքացնելու /չնայած այդպես չէ/, ու թքած, որ ձեր բոլորի համար Երեւանը ընդամենը տեղ ա, ասենք, Բիշկեկի նման, որ բավական ա նոր սարքած կիսագրագետ «եվրոռեմոնտ» լինի, մնացածը հեչ:
Բայց ասենք թե անխուսափելի էր քանդելը /ինչի հետ համաձայն չեմ/գոնե մարդկային կարոտ չունե՞ք էդ շենքի հետ կապված /դե երւի չունեք, որտեղից ունենաք/, հարգանք չկա՞ էդ կառույցը կառուցած մարդկանց /չի բացառվում ձեր պապերը, նրանց ընկերներն էլ լինեին իրանց շարքերում, ուղղակի դուք տեղյակ չէք, չէք հետաքրքրվել/:
Եթե մարդավարի տխրությամբ ցտեսություն ասելու շնորհք ու կարիք չունեք, գոնե լռեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել