Երեկ Արթուր Բաղդասարյանը կրկնեց այն «ատմազկան», ինչն արդեն մի քանի տարի է դարձել է ՕԵԿ-ի միակ «կոզրը». «Եթե մենք չմտնեինք կոալիցիա, ապա Մարտի 1-ի զոհերի թիվը 10-ապատիկ կամ 100-ապատիկ ավել կլիներ»։ Սկսեմ նրանից, որ եթե-ի պահով հայերը «մորքուրի ու քեռու» մասին մի լավ ասացվածք ունեն։ Մի խոսքով, «փորձառու քաղաքական գործիչ» Արթուր Բաղդասարյանին ես չէ, որ պետք է բացատրեմ, որ ԵԹԵ-ն քաղաքական կատեգորիա չէ։ Բայց քանի որ 20 տարի քաղաքական դաշտում գտնվող Արթուր Բաղդասարյանը խոսում է եթե-ներով, ապա ես կպատասխանեմ իր իսկ ոճով (ափսոս, որ սա երեկ Սաթիկը չարեց իր եթերի ժամանակ). ԵԹԵ 2008թ. ՓԵՏՐՎԱՐԻ 29-ին ՕԵԿ-ը ՉՄԻԱՆԱՐ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ, ԱՊԱ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ` ՄԱՐՏԻ 1-ին, ԱՅԴ 10 ԶՈՀԵՐԸ ՉԷԻՆ ԼԻՆԻ։ Ոչ ոք չի մոռացել, որ ՕԵԿ-ը համաձայնագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ զոհեր դեռ չկային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել