Հեռախոսային հարցումները ցույց տվեցին, որ Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալուց միայն լրագրողներն են ոգևորված…
Այսօր փորձեցի անձմաբ, տարբեր հեռախոսահմարներով հեռախոսային հարցումներ կատարել, այսինքն վերցնում էի պատահական համար և հավաքում… ներկայանալուց հետո հարցնում`-“ ինչպես եք վերաբերվում Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալու փաստին…”: Նախապես ասեմ, որ կատարել եմ մոտ 70-80 զանգ և պատասխաններից մի քանիսը կցանկանայի ներկայացնել ձեզ մոտովրապես այնպես ինչպես քաղաքացիներն էին պատասխանում և այսպես
• “ ինչ ասեմ, ինչ ուզում են անում են, ով է մեր կարծիքի հետ հաշվի նստում, բա Գալուստին ԱԺ նախագահ դարձնելը ճիշտ է…”
• “ ես սկի չգիտեի, որ ինքն է դառնում, վայ հորս արև…”
• “ անպայման պետք է այս կիրակի օրով տրամադրությունս փչացնեիք..
• “ է ես չեմ զարմանա, որ մի օր էլ այս երկրում Գալուստը նախագահ դառնա, ողբամ վիճակդ երկիր
• “ ապեր ես ՀՀԿ-ից եմ սխալ համարով ես զանգահարել…”
• “ մի թոմ ինչն է դուզ, որ դա ճիշտ լինի”
• “ ինչ ուզում են թող անեն մեկ է ես ճամպրուկներս եմ հավաքում”
• “ Կարեն ես քեզ ճանաչում եմ, որպես բլոգերի ես ինքնս լրագրող եմ և զարմանում եմ, որ այսպիսի հարց ես տալիս, փոխարեն ուրախանաս, որ ինքն է լինելու, չէ, որ մենք այնպիսի զավեշտալի հոդվածներ կարող ենք գրել, ոնց, որ տեղյակ չլինես, որ նա ինչ ասում է դրանից “շլյագեր հոդված է դառնում’’, անձամբ ես շատ ուրախ եմ, լիքը գրելու բան է բացվում…”
Հ.Գ-մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել