Ամենայն Հայոց պալատական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Արցախում անցկացրած «հարցումների» հիման վրա հայտնել էր, որ 75 տոկոս ձայներով կհաղթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ թեկնածու Վիտալի Բալասանյանը կհավաքի մոտ 20 տոկոս, իսկ Արկադի Սողոմոնյանը՝ 5 տոկոս ձայն։
Ընտրություններից առաջ, առանց որևէ հարցում անցկացնելու, ես ենթադրում էի, որ Ա. Սողոմոնյանը կստանա 01-05 տոկոս ձայն, Վ. Բալասանյանը 30-35 տոկոս, իսկ մնացյալ 60 տոկոսից ավելին՝ Բ. Սահակյանը։
Իրականում Բ. Սահակյանը ստացավ 66.7 տոկոս, Վ. Բալասանյանը՝ 32.5, Ա. Սողոմոնյանը՝ 0.8 տոկոս։
Կեցցե Ամենայն Հայոց պալատական սոցիոլոգը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել