Այսօր ես գտնվում էի Շանթ Հեռուստաընկերության կողմից կազմակերպված X Ֆակտոր նախագծի ընտրական փուլին ու միայն տեսնեիք ինչ էր կատարվում, խայտառակություն պարզապես. այդպիսի բան ես կյանքում չեմ տեսել: Հիմա սկսեմ թվարկել` ինչքան թերություններ կան այնտեղ՝

1.Ոչ պրոֆեսիոնալ ժյուրի:
Էմմի. ով վոկալ չունի ընդհանրապես, և եթե չլիներ տիկին Նադյան, ապա Էմմիին ոչ մեկ բանի տեղ չէր դնի:
Եգոր Գլումով. Ես զարմանում եմ այդ մարդու կրթվածության վրա. երբ դիմացը աղջիկ ելույթ է ունենում, ինքը սեղանին քնում է: Տգեղ է, շատ տգեղ է:
Անդրեի ու Գարիկի պահվածքի մասին էլ չխոսեմ. մարդկանց ձեռ են առնում ու անիմաստ խորհուրդներ են տալիս:

2.Բոլոր մասնակիցները բողոքում են ակուստիկայից, քանի որ ոչ ոք բեմի վրա չէր լսում իր ձայնը:

3.Ծանոթի, բարեկամի անցկացումը. Էմմի մայրիկի ջազ դպրոցի երեխաների մեծ մասը այդտեղ են, ու ծիծաղելին այն է, որ երբ մասնակիցը, ով հանդիսանում է Էմմի աշակերտը, դուրս է գալիս ելույթի, Էմմին հարցնում է` կասեք Ձեր անունը, քանի տարեկան եք, ինչով եք զբաղվում: Այդ տեսարանը պարզապես ծիծաղ առաջացրեց բոլորի մոտ ու զզվելի էր:

Հ.Գ. Դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, մասնավորապես Հասմիկ Պողոսյանին և Շանթ Հեռուստաընկերության տնօրինությանը, վերացրեք այդ խայտառակությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել