Ակնառու հիմԱրությունը միշտ էլ ուղեկցել է մարդուն ողջ պատմության ընթացքում: Ռուսաստանը երբեք Ղարաբաղը չի համարել պետություն, նույնիսկ ռուսական ատլասներում Ղարաբաղը որևէ կերպ առանձնացված չէ սահմաններով, ավելին՝ մայրաքաղաքը ադրբեջանական հիմարությունը կրկնելով անվանվում է «Խանքենդի»: Սակայն, բավական է՝ խոսքը գնա Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի ճանաչման մասին, և Ղարաբաղը ՌԴ-ի համար միանգամից դառնում է հանրապետություն, որն ունի հստակ սահմաններ և նշվում է «պետություններ, որոնք ճանաչել են Աբխազիան և Հյուսիսային Օսեթիան» ցանկի տակ: Ցայսօր կարմիր մնացած Կրեմլին, երևի, ամեն օր հիշեցնենք այդ մասին, գուցե մի օր էլ ոգևորված ճանաչեն ԼՂՀ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել