Կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Երեկ հայ ժողովուրդը հարգանքի տուրք էր մատուցում 1.500.000 անմեղ զոհերին: Ապրիլի 24-ին մահացավ նաև Կոստանդին Օրբելյանը: Մարդ, ով հայի անունը բարձր էր պահում, մարդ, ում ճանաչում էր աշխարհը, ով միշտ պարզճակատ էր, նա համաշխարհային մեծ ժառանգություն թողեց աշխարհին ու հեռացավ հանգիստ՝ ոչ ոքի չանհանգստացնելով:

Ապրիլի 24-ին չէ, որ մենք պետք է հիշենք անմեղ զոհերին: Ապրիլի 24-ին Կոստանդնապոլիսում 600 հայ մտավորականներ կոտորվեցին անմարդկային ձևով, այդ է պատճառը, որ մենք ապրիլի 24-ը համարում ենք հայոց Մեծ եղեռնի հիշատակման օր: Բայց ամեն օր կարելի է հիշել անմեղ զոհերին, որովհետև տարին 365 օր հայ էր կոտորվում Թուրքիայում:

Ծիծեռնակաբերդ բարձացողները իրար նկատողություններ էին անում՝ սենց մի պահեք ձեզ, այնպես մի պահեք: Իրականում բոլոր նկատողությունները տեղին են, բայց եթե մարդը ինքը չի գիտակցում օրվա խորհուրդը, էլ ինչ ասես այդպիսի մարդուն, միևնույնն է, որքան ուզում ես ասա, ինքը չի հասկանալու:

Օբաման կասի՞ «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ: Իհարկե, չի ասի, ԱՄՆ-ն այն տեսակն է, որ թքած ունի մարդկային կյանքերի վրա, կարևորը իր շահերն են, ու այս պարագայում չես էլ կարող մեղադրել նրանց, իրենք՝ իրենց պետությունը, բայց գոնե սուտ բառեր չասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել